Աջակցեք մեզ
Լուրեր
«Մեդիա կենտրոնում» քննարկում է կազմակերպվել«Գնահատական կառավարության 100 օրվան. տնտեսական ռազմավարության դրույթները» թեմայով։ Բանախոսներն են՝ Ավագ Ավանեսյան՝ ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Վահագն Խաչատրյան՝ տնտեսագետ
Երկու մանկահասակ երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր երեխաներին տեսակցելու հարցում: Դիմումատուն Պաշտպանին տեղեկացրել է, որ մինչև դատարանը կորոշի երեխաների բնակության վայրի հարցը, խնամակալության և հոգաբարձության մարմինը որոշել է շաբաթական 2 օր երեխաներին տեսակցելու հնարավորություն տալ, մինչդեռ ամուսինը չի թույլատրում: Պաշտպանի աշխատակազմում սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում գրություններ են ուղարկվել պատկան մարմիններին՝ վկայակոչելով …
«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը պաշտոնավարման այս երկու ամիսների ընթացքում իր պահվածքով հասցրել է գրավել նախարարության աշխատակիցների ուշադրությունը՝ դառնալով նրանց խոսակցությունների թիվ մեկ թեման: Երիտասարդ փոխնախարարը պարբերաբար աչքի է ընկել ոչ ադեկվատ պահվածքով: Բացի այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, փաստաթղթերում իր անձնական տվյալները գրանցելիս՝ ծնողների բնակության …
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը պատասխանել է Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի երեկվա ուղիղ եթերի ժամանակ հնչած նախազգուշացումներին, որով սպառնացել է իշխանություններին՝ դուրս գալ ու խաղաղ անհնազանդություն իրականացնել, եթե մինչև իր կողմից նշված ժամանակը չլուծվի Շանթ Հարությունյանի ազատ արձակման հարցը: Պարզաբանումը՝ ստորև. Շանթ Հարությունյանի՝ բանտում գտնվելու հետ կապված հարկ եմ համարում ընդգծել. Վարչապետ ընտրվելու …
«Հրապարակ» թերթը գրում է. Արտաքին գործերի նախարարությունում բոլոր մակարդակներում կադրային «միգրացիաներ ու ռոտացիաներ» են տեղի ունենում: Ըստ այդմ՝ մոտ ժամանակներս Վատիկանում դեսպան կնշանակվի փոխնախարար Կարեն Նազարյանը: Մյուս փոխնախարար Աշոտ Հովակիմյանը նույնպես կնշանակվի դեսպան` Չեխիայում: Իր ցանկությամբ Հոլանդիայում դեսպան կնշանակվի ԱԳ խոսնակ Տիգրան Բալայանը, իսկ գործող դեսպան Գարեգին Մելքոնյանը, ով տարեսկզբին է դեսպան նշանակվել՝ էկոնոմիկայի նախարարի …
Սեպտեմբերի 2-4-ը ՀՀ ԱԳ նախարարի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության լրատվական վարչությունը: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հանրապետության նախագահը և վարչապետը։ Սեպտեբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կանոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, …
«Ժամանակ» թերթը գրում է. Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 8-ին, ԲՀԿ-ն պատրաստվում է ներկայացուցչական կոնֆերանս կազմակերպել, որին հրավիրված են լինելու նաև արտասահմանյան հյուրեր: Այդ կոնֆերանսի ժամանակ խոսվելու է ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի զարգացման հեռանկարային ծրագրերի մասին, ներկայացվելու են Հայաստանի տնտեսության զարգացմանը ուղղված մի քանի խոշոր ներդրումային նախագծեր, որոնց …
«Ժողովուրդ»թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը վերջերս անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ավելի վաղ ՔՊ-ին անդամակցելու դիմում էր ներկայացրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Հետաքրքիր է, սակայն, որ Մշակույթի նախարարության կայքում Լիլիթ Մակունցի կենսագրական տվյալների դիմաց արդեն իսկ մատնանշված է նրա կուսակցական պատկանելիության մասին, իսկ կառավարության կայքում նա շարունակում է անկուսակցական …
«Հրապարակ» թերթը գրում է. ԱՄՆ հայ համայնքում տարակուսած են՝ Հայաստանի իշխանությունները չցավակցեցին սենատոր ՄակՔեյնի մահվան կապակցությամբ: Համայնքը մշտապես իր օրակարգային հարցերի, այդ թվում՝ Հայաստանին վերաբերող խնդիրների լուծման համար դիմում էր սենատորին և աջակցություն ստանում նրանից: ՄակՔեյնը 2 անգամ այցելել է Հայաստան և Սենատում միշտ օժանդակել է հայկական օրակարգին: Անգամ ՄակՔեյնի ամենամեծ հակառակորդ Թրամփը, որին ընտանիքն …
«Հրապարակ» թերթը գրում է. ՀԱԿ նախկին անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հանգրվանել է ավագանու ԲՀԿ ցուցակի 11-րդ տեղում։ Ինչո՞ւ ԲՀԿ-ում, երբ Նիկոլ Փաշինյանի հետ 5 տարի ՀԱԿ խմբակցության կազմում է եղել, և իր նախկին դաշինքը՝ ՀԱԿ-ն էլ պաշտպանում է Փաշինյանին, եւ «Իմ քայլը» դաշինքում տեղ են գտել նաև ՀԱԿ ակտիվիստներ։ Սարգսյանն ասաց, որ իր՝ ԲՀԿ-ում …