Խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքը հետ տալ ՀՀ-ին. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբ անցյալ տարվա ամռանն այցելեցի Մեղրու անցակետ և Մեղրու ազատ տնտեսական գոտի, տեղում արձանագրեցի, որ այդ գոտին ընդհանրապես հողատարածք չունի։ Մենք սկսեցինք անմիջապես այդ հարցով զբաղվել, որի արդյունքում պարզվեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այդ գոտու տարածքի շուրջ եղած ամբողջ հողերը սեփականաշնորհել են ծիծաղելի գներով։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դրանից հետո առաջին բանը, որը մենք արեցինք, ինչի համար վաղը մեզ կքննադատեք, լուր ուղարկեցինք նրանց և ասացինք՝ եկեք կամավոր այդ հողերը վերադարձրեք պետությանը։ Նրանք մերժեցին։ Գործարքներին ավելի մանրամասն ծանոթացանք, և հիմա քրեական գործ է հարուցված և որևէ կասկած չկա, որ կապացուցվի, որ այդտեղ տեղի է ունեցել չարաշահում»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը խոսեց նաև Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրգործից և մանրամասնեց, որ ՀՔԾ-ն նախքան գործը դատարան ուղարկելը արդեն իսկ կեղծ գործարքներ և աճուրդներ է բացահայտել, և այդ գործերը ուղարկել է ՏԻՄ-երին, որպեսզի այդ կեղծ գործարքները չեղյալ հայտարարվեն և հողերը վերադարձվեն համայնքներին, իսկ այս գործընթացը պետք է շարունակվի։

«Ես չեմ կարող ասել, որ բոլոր սեփականաշնորհված հողերը վերադարձնելու ենք պետությանը, սակայն, բոլոր այն դեպքերում, երբ պարզվի, որ եղել են ապօրինություններ, այդ հողերը կվերադարձնենք պետությանը, որովհետև մենք ունենք հողի խնդիր»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով․ «Խորհուրդ եմ տալիս կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքը հետ տալ ՀՀ-ին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան