Պորտուգալիայի Օդիվելաշ քաղաքում փետրվարի 1-ից 4-ը կանցկացվի «Եվրոպա օփեն» անվանումով ձյուդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշար: Մասնակիցների թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչներ, հրազդանցի Շահեն Աբաղյանը / 60 կգ / և երևանցի Դավիթ Սարգսյանը / 81 կգ /: Նրանց մրցավայր կուղեկցի վաստակավոր մարզիչ Տիգրան Բաբայանը: Պարապուրդի չեն մատնվում նաև մեր առաջատարները ` Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / և …

