Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի նախագահին
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ Էսսեբսիին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Թունիսի միջև բարեկամական հարաբերություններն ավելի կընդլայնվեն և կզարգանան՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության և առաջընթացի։