Հունվարի 30-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետության կառավարության և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջև ստորագրվեց Հայաստանի Հանրապետությունում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրություն. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը: Արձանագրությունը ստորագրեցին հայկական կողմից արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից՝ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր …

