ՀԱԿ-ը կառավարությանը կոչ է անում հրաժարվել հռչակված տնտեսական քաղաքականության սկզբունքներին հակասող հարկային փոփոխություններից

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Հայ Ազգային կոնգրեսը հաղորդագրություն է տարածել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որի դեմ այս օրերին բողոքի ակցիաներ են ընթանում: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մարտի 7-ից սկիզբ առած և առ այսօր շարունակվող՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների բողոքի ցույցերը օրինաչափ պահանջներ են դնում իշխանության առաջ: Բանն այն է, որ 2019թ-ի մարտի 7-ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում և հարկային հարաբերությունները կարգավորող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը, որի առանձին օրինագծերը հարվածում են ՓՄՁ գործունեությանը եւ երկրում ազատ մասնավոր նախաձեռնության խրախուսման քաղաքականությանը: Կարևորելով այդ բնագավառում բարեփոխումների անհրաժեշտությունը, Հայ Ազգային Կոնգրեսը առաջիկայում կներկայացնի իր դիրքորոշումները և գնահատականը առաջարկվող փաթեթի վերաբերյալ: Այժմ, սակայն, կանդրադառնանք փաթեթում ներառված և հանրային հնչեղություն ստացած` “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է, մասնավորապես, էապես բարձրացնել տնտեսության ֆինանսավարկային ոլոր­տում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաների մասով սահ­ման­ված պետական տուրքի դրույքաչափերը, ինչն էլ տեղիք տվեց դժգոհությունների և բողոքի ցույցերի:

Այս կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հայտնում է հետևյալ մտահոգությունները.

1.    Շուկայի ազատականացման, ազատ տնտեսական մրցակցության խթանման, գործարար միջավայրի բարելավման խնդիրներ

Արտարժույթի առուվաճառքի և գրավատների կազմակերպման համար տարեկան վճարների չափերի՝ 60 անգամ, վարկային կազմակերպությունների համար` 6 անգամ ավելացում նախատեսող փոփոխությունների իրականացումը անխուսափելիորեն հանգեցնելու է, մի կողմից, արտարժույթի առուվաճառքով զբաղվող շուրջ 220 անհատական փոխանակման կետերի մեծ մասի փակմանը և այդպիսով աշխատատեղերի կրճատմանը, ինչպես նաև` արժութային շուկայում առանց այդ էլ թուլացված մրցակցության ոչնչացմանը, մյուս կողմից` սպառողական վարկերի բնագավառում արագացված և պարզեցված ծառայություններ մատուցող գրավատների մեծ մասի փակմանը, լուրջ խոչնդոտների վարկային կազմակերպությունների գործունեության համար, և վերջապես` հաճախորդներին մատուցվող ծառայությունների թանկացմանը և վարկային շուկայի կենտրոնացմանը: Արժութային կարգավորման բնագավառում շուկայի մասնակիցների “ջարդը” իրականացվեց 2005-2007թ.թ.-ին, նպատակ ունենալով ապահովելու հակաշուկայական մեթոդների և վարչական լծակների գործադրմամբ արժութային փոխարժեքների սահմանման ապօրինի գերկենտրոնացումը Կենտրոնական բանկի ձեռքում: Այժմ, փաստորեն, շուկայի մասնակիցների թվի ավելացումը խրախուսելու փոխարեն, ավարտին է հասցվում նախկին ծրագիրը: Անընդունելի են նաև մասնավոր ոլորտում աշխատատեղերի կրճատմանն ուղղված քայլերը, այնինչ կառավարության քաղաքականությունն, ընդհակառակը, պետք է նպատակաուղղվեր երկրում զբաղվածության խնդիրը լուծելուն։

2.    Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խնդիրներ

Արտարժույթի առուվաճառքի, գրավատնային բիզնեսները և վարկային կազմակերպությունները դասվում են փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառին: Վերոնշյալ փոփոխությունների իրականացումը հարված է փոքր և միջին բիզնեսին, և հակոտնյա է ՀՀ կառավարության` վերջերս հաստատված հնգամյա ծրագրի, մասնավորապես 5.8 կետով նախատեսված` փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ռազմավարությանը: Միևնույն ժամանակ, այսպիսի քաղաքականությունը հանգեցնելու է Հայաստանի գործարար միջավայրի գնահատման վարկանիշային ցուցանիշների (Doing business) և “ՓՄՁ քաղաքականության ինդեքսի” վատթարացմանը: Մինչդեռ, մեր համոզմամբ, փոքր և միջին ձեռնարկատիրության, այսպես կոչված «ժողովրդական կապիտալիզմի» զարգացումը պետք է դիտարկել որպես տնտեսական բարեփոխումների հիմնարար ուղղություն` խթանելով ազատ մասնավոր նախաձեռնության  մշակույթի հզորացումը և միջին դասի ձևավորումը: Համեմատության համար նշենք միայն, որ, օրինակ, զարգացած երկրներում ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը գերազանցում է երկրի զբաղվածների ընդհանուր թվի 50%-ը (Հայաստանում`30%), միաժամանակ այդ երկրներում ՓՄՁ-ներին բաժին է ընկնում ՀՆԱ 50-55%-ը (Հայաստանում`մոտ 33%):

3.    Տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ տնտեսական քաղաքականության սկզբունքները ստորադասվում են ֆիսկալ նպատակներին, ինչն արտահայտվում է հետևյալ երկու մոտեցումներում

ա) Աղճատված է պետական տուրքի բնույթը. պետության կողմից մատուցվող ծառայությունների և գործողությունների համար գանձվող վճարից այն ըստ էության վերածված է տարեկան հարկատեսակի, որն առանձին դեպքերում զգալիորեն ավելին է, քան տնտեսվարողների կողմից վճարվող հարկերի հանրագումարը:

բ) Փոփոխությունների իրականացման ֆինանսական արդյունքների և տնտեսության վրա ազդեցության գնահատականները, դրույքաչափերի համադրելիությունն ու հաշվարկման չափորոշիչները ներկայացնելու փոխարեն, օրենքի նախագծի հեղինակները որպես վճարների կտրուկ ավելացման պատճառաբանություն բերում են որևէ քննադատության չդիմացող հետևյալ երկու հիմնավորումները. ա) որ ֆինանսավարկային ոլոր­տում լիցենզիաների մասով պետական տուրքի դրույքաչափերը երկար ժամանակ չվերանայելու արդյունքում, ներկայումս գործող դրույքաչափերը համարժեք չեն այդ գործունեության տեսակների կարևորությանն ու նշանակությանը, և բ) որ ուղղակի հարկերի նվա­զեցման քաղաքականության արդյունքում ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունները  ունենալու են հարկային տնտեսումներ, մինչդեռ վերջին­ներս չեն համարվում ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման քաղաքականության շահա­ռուներ:

Առաջարկում ենք կառավարությանը՝ նախքան վերոնշյալ փոփոխությունների կատարումը, քննարկումներ սկսել ֆինանսավարկային ոլոր­տը ներկայացնող բոլոր ասոցիացիաների և շահագրգիռ այլ մարմինների հետ:

Այս մասնավոր օրինակով Կոնգրեսը նաև կոչ է անում ՀՀ կառավարությանը` հրաժարվել նախատեսված, որևէ կերպ չհիմնավորվող, հռչակված տնտեսական քաղաքականության սկզբունքներին հակասող այս և նմանօրինակ այլ փոփոխություններից»։