Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանում Գերմանիայի դեսպանատան դիմաց: Նրանք նամակ են հանձնել Գերմանիայի դեսպանին, որում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործն ապօրինի է։ Նրանք խնդրել են, որ դեսպանը նամակը փոխանցի Գերմանիայի կանցլերին: Հիշեցնենք, որ այսօր պաշտոնական այցով Գերմանիա է մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

