Ազգային ժողովի ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնություն են ներկայացրել Կառավարությանը, որի ընդունման արդյունքում կբացառվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու մեկ տարին չլրացած զինծառայողների ներգրավումը մարտական հերթապահության մեջ։ Արդյունքում մարտական հերթապահության մեջ կընդգրկվեն մարտական անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող զինծառայողները, ինչը կնպաստի մարտական հերթապահության ժամանակ մարդկային կորուստների նվազեցմանը և սահմանի պահպանման հուսալիության բարձրացմանը։ Բացի այդ, պարտադիր զինվորական …

