Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունում այսօր կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից, նիստի մասնակիցները քննարկել են հայկական կողմի մշակված ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ ԵՄ կողմի մեկնաբանություններն ու ճանապարհային քարտեզում դրանցից բխող կատարվելիք փոփոխությունները:

Օրակարգում էին մասնավորապես համաձայնագրի ճանապարհային քարտեզի նախագծում ներառված քաղաքական երկխոսության, արդարադատության, միգրացիայի, էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի և կլիմայի, ինչպես նաև սպառողների պաշտպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ ԵՄ կողմի առաջարկությունները և դիտարկումները:

Միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղարը նիստի մասնակիցներին ներկայացրել է ԵՄ նկատառումներն ըստ ոլորտների, ինչից հետո գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել ամփոփ զեկույցներով: Զեկույցներին հաջորդել են քննարկումները, որոնց հանձնաժողովի անդամներից բացի մասնակցել են նաև նիստին ներկա Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի մի շարք անդամները:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ամփոփելով նիստը, նշել է, որ hաշվի առնելով եվրոպական կողմի առաջարկությունները և դրանց վերաբերյալ միջգերատեսչական նիստի քննարկման արդյունքները՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը սեղմ ժամկետում կլրամշակվի և դրա վերջնական տարբերակը կտրամադրվի եվրոպական կողմին: