2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիի համայնքապետարանի աշխատակից, 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի՝ դաժան ծեծի հետևանքով սպանությունը Հայաստանի Հանրապետությունում ռուսական 102-րդ ռազմական բազայի տեղակայման հերթական ողբերգական հետևանքն էր մեր երկրի քաղաքացիների համար: Հարուցված քրեական գործով ձերբակալված ռուս զինծառայողի հանձնման մասին Հայաստանի իրավապահ մարմիններին՝ մինչ օրս, որևէ տեղեկատվություն հայտնի չէ: Հետևաբար՝ առավոտյան աշխատավայր գնացող հայ կնոջը ծեծելով մահվան հասցրած …

