Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին. տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից: Նախագահ Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ միասին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: Միջոցառումներին մասնակցում էին …