«Սասնա ծռերի» գործով ևս երեք տուժող այսօր հարցաքննվեց

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

ՊՊԾ գնդի գրավման գործով այսօրվա դատական նիստին շարունակվեց տուժողների հարցաքննությունը։ Ոստիկանության ծառայակից Փայլակ Մնացականյանը հայտնեց, որ Սարի թաղում հրազենային վնասվածք է ստացել։ Վերջինս, սակայն, ասաց, որ տեղյակ չէ, թե ով է եղել իրեն կրակողը․ «Ենթադրաբար կարող եմ ասել, որ կրակոցի ձայն եկել է գնդի տարածքից, բայց հստակ ասել չեմ կարող»։

Տուժողի հարցաքննությունից հետո Արմեն Բիլյանը հայտարարեց, որ հանրային պաշտպանները իրենց գործառույթները պատշաճ չեն կատարում։ Դատարանը, սակայն, նշեց, որ քանի որ բացի Զարուհի Փոստանջյանից մնացած պաշտպանները դատարան չեն ներկայանում, արդարացված է հանրային պաշտպանների ներկայությունը։

Հաջորդը հարցաքննվեց տուժող Մայիս Հովհաննիսյանը, որը դատարանին ասաց, որ գույքային վնաս է կրել, մասնավորապես վնասվել է իր մեքենան և պահանջում է դրամական փոխհատուցում։ Վերջինս, սակայն չգիտեր, թե կոնկրետ ում գործողությունների արդյունքում է ինքը գույքային վնաս կրել։

Հաջորդը ցուցմունք տվեց ոստիկանության ծառայակից Հրաչ Հայրապետյանը, նա ասաց, որ իր սենյակից ՊՊԾ գնդի գրավման օրերին անհետացել է 336 հազար դրամ գումար, որը եղել 1-02 շաբաթաթերթի գումարը։ Տուժողն ասաց նաև, որ կորցրել է իր ատրճանակը, որը հետագայում գտել են գնդի տարածքում։

 

Լիլիթ Շաբոյան