Ղազախստանի Սենատի խոսնակ Քասըմ-Ժորմատ Տոկաևը երդվել և ստանձնել է երկրի նախագահի լիազորությունները: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն: «Հանդիսավորությամբ երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել Ղազախստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված Ղազախստանի Հանրապետության նախագահի պարտականությունները»,- խորհրդարանի զույգ պալատների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է նա: Հիշեցնենք, …

