ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից, նախարարի ելույթում ասված է.

«Տիկնայք և պարոնայք դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ,

Տիկնայք և պարոնայք խորհրդարանականներ,

Տիկնայք և պարոնայք,

Սիրելի ֆրանկոֆոն ընկերներ,

Անչափ ուրախ եմ այսօր Արտաքին գործերի նախարարությունում ձեզ հյուրընկալելու և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը միասին նշելու հնավորության համար։ Շնորհակալ եմ ամեն տարի ֆրանկոֆոն մշակույթը կիսող և ֆրանսերեն լեզվով հաղորդակցվող բոլորին միավորող այս օրը նշելու կապակցությամբ այստեղ գտնվելու համար, բոլորից, ովքեր ներկայացնում են ֆրանկոֆոն այդ համայնքի ավյունն ու ուժը։

1990 թվականից ի վեր ամեն տարի մարտի 20-ին հինգ մայրցամաքների ֆրանկոֆոնները նշում են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։ 1970 թվականին այս օրը Նիգերում ստորագրվեց Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալությունը, որն այսօր հայտնի է որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն (ՖՄԿ)։

Անմասն չմնալով՝ Հայաստանը նույնպես տարիներ շարունակ մարտ և ապրիլ ամիսներին կազմակերպում է ֆրանկոֆոնիայի երկամսյակը, որը միավորում է մարզերի և մայրաքաղաքի ֆրանկոֆոններին և ֆրանկոֆիլներին հարյուրավոր մշակութային, կրթական և թատերական միջոցառումների շրջանակներում, ինչը վկայում է ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին Հայաստանի նվիրվածության մասին։

Այսօրվա հանդիսությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ 2018 թվականին Հայաստանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը՝ բացառիկ նշանակության մի միջոցառում, որն ապահովեց Ֆրանկոֆոնիայի ողջ տեսանելիությունը։ Հայաստանը հպարտ է Ֆրանկոֆոնիայի անդամ հանդիսացող տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներին միավորող Ֆրանկոֆոնիայի ամենաբարձր ատյանների հանդիպման ողջ ծավալն ու ընդգրկվածությունն ապահովելու համար։ Լուիզ Մուշիկիվաբոյի ընտրությունը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանավորեց Երևանյան գագաթաժողովը և նոր լիցք հաղորդեց Ֆրանկոֆոնիային՝ 2020 թվականին Թունիսի գագաթաժողովի ընթացքում կառույցի 50-ամյակը տոնելուն ընդառաջ։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը հաջողությամբ պսակվեց ոչ միայն կազմակերպչական, այլ նաև բովանդակային առումով։

Մենք ուրախ ենք ֆրանկոֆոն մեծ ընտանիքի ընդլայնման կապակցությամբ, որն այսուհետ իր կազմում ունի 88 պետություն և կառավարություն։

Գագաթաժողովը թույլ տվեց նոր հնարավորություններ ստեղծել պատմական կապերի խթանման, նոր հարաբերությունների ստեղծման և ամրապնդման համար, մասնավորապես՝ Աֆրիկայի ֆրանկոֆոն երկրների հետ։

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության ընթացքում Հայաստանը ՖՄԿ- հետ մի շարք համատեղ նախաձեռնություններով հանդես կգա՝ մշակութային բազմազանությանն ու մարդու իրավունքներին առնչվող բնագավառներում համագործակցելով նաև այնպիսի միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Եվրոպայի խորհուրդը։

Հայաստանը նաև կկազմակերպի Ֆրանկոֆոնիայի և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացների համակարգման հարցերով տնտեսական ֆորում, որի նպատակն է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության համաձայն տարածաշրջանային և ենթակառուցվածքային տնտեսական տարածքների հետ համագործակցության խթանումը:

Շատ կարևոր է նաև օգտվել բոլոր ընձեռված հնարավորություններից՝ Ֆրանկոֆոն տարածության մեջ թվային ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։ Ինչպես նշել է Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար տիկին Լուիզ Մուշիկիվաբոն, անհրաժեշտ է աշխատատեղեր ստեղծել հատկապես ֆրանկոֆոն տարածությունը ներկայացնող երիտասարդների համար՝ կառուցելով ավելի լավ ապագա հաջորդ սերունդների համար։

Որպես արդյունավետ համագործակցության օրինակ կցանկանայի նշել Փարիզի ու Բեյրութի և հայկական նորարարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնի միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը։

Ես կցանկանայի նաև ընդգծել ֆրանսերեն լեզվի մասնագետներ պատրաստող հայկական համալսարանների դերը։ Մենք նաև հպարտ ենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայության կապակցությամբ, որն իր հիմնադիր և գործընկեր Լիոնի Ժան Մուլեն համալսարանի հետ համագործակցությամբ արդեն 19 տարի կադրեր է պատրաստում ֆինանսների, կառավարման, իրավունքի և մարկետինգի ոլորտում։

Տիկնայք և պարոնայք,

Խոսելով Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն դերակատարներին, ովքեր գործում են ի շահ Հայաստանում ֆրանսերեն լեզվի ուսուցման և խորացման։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որն արդեն տաս տարի է՝ իր աջակցությունն է ցուցաբերում հայ պաշտոնյաների ֆրանսերեն ուսուցման գործին։ Եվ ես ուրախ եմ, որ այս տարի 2019-2022 թվականների համար Հայաստանի կողմից ներկայացված ազգային ֆրանկոֆոն նախաձեռնությունների ծրագիրը հաստատվել է Ֆրանկոֆոնիայի կողմից։ Պետական պաշտոնյաների համար նախատեսված այս ծրագիրը հնարավորություն կտա շարունակելու ֆրանսերեն լեզվի ուսուցումն ու ֆրանկոֆոն հայ պաշտոնյաների վերապատրաստումը։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Հայաստանի Ալյանս ֆրանսեզին, ողջունում եմ տնօրեն տկն․ Սյուզան Ղարամյանին՝ այս ծրագրի շրջանակներում համագործակցության համար։ Վերջապես, երախտիքի խոսքս եմ ուզում հղել երիտասարդ ֆրանկոֆոններին, դպրոցականներին, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ուսուցիրներին և տնօրեններին։ Նրանց ամենօրյա աշխատանքի շնորհիվ հայ երեխաները բացահայտում են ֆրանսերենը, ֆրանկոֆոն գրականությունն ու մշակույթն ինչպես նաև դեպի Ֆրանկոֆոնիայի արժեքներ տանող ուղիները։

Կցանկանամ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին, երիտասարդությանը, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրություն են դրսևորում ֆրանկոֆոն միջոցառումների նկատմամբ։

Մաղթում եմ ձեզ հրաշալի ֆրանկոֆոն տոն»։