Թող սկսվի իրակավան գործընթաց,մտահոգվելու բան չունեմ. Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյան

Լուրեր

18.09.2026 | 07:58
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա․ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը
17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
Բոլորը

Երեկ քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ Դավթաշենի և Էրեբունու վարչական շրջանների թաղապետարանների կեսն ինչ-որ մարդկանց է պատկանում և ոչ թե Երևան համայնքին։

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը սակայն  Factor.am-ի հետ զրույցում հակադարձեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այդ  հայտարարությանը։

Ըստ Ռուսլան Բաղդասարյանի՝ Դավթաշենի թաղապետարանի այդ տարածքը վաճառվել է նախքան իր թաղապետ դառնալը և իրականացվել է շատ հաջող գործարք:

«Դավթաշենի թաղապետարանում 8-10 բնակիչ տներ են կառուցել և ապրում են. այդ հատվածները տարբեր մարդկանց վաճառվել են 1996 թվականից սկսած։ Վերջին տարածքը 10-12 տարի առաջ է վաճառվել։ Ասեմ ավելին՝ ես իմ ղեկավարման տարիներին փորձել եմ մնացած հատվածի համար էլ լավ գնորդ գտնել ու վաճառել, որովհետև համարում էի, որ այդ շենքը նպատակահարմար չէ վերանորոգել, ավելի լավ է վաճառել և նոր շենք կառուցել թաղապետարանի համար»,–ասաց Բաղդասարյանը:

Ըստ վարչական շրջանի նախկին ղեկավարի՝ իր պաշտոնավարման շրջանում ամեն ինչ արվել է օրենքով, իսկ թաղապետարանի տարածքներն էլ վաճառվել են ըստ ավագանու որոշման՝ իրենից առաջ:

«Այնպես որ Հայկ Մարությանի երեկվա հայտարարությունն ընդամենը ինքնահաստատվելու անհաջող փորձ է, ուրիշ ոչինչ. նա ինքնահաստատվում է իմ և ինձ նախորդող թաղապետի ունեցած վարկանիշի հաշվին»,-պնդեց Բաղդասարյանը:

Հարցին էլ՝ չունի մտավախություն, որ կարող է այս հարցով սկսվել իրավական գործընթաց, պատասխանեց.

«Ավելի լավ, թող սկսվի, հաստատ մտահոգվելու խնդիր չկա: Թող դիմեն Դատախազությանը, կրկնում եմ՝ մտահոգվելու որևէ պատճառ չկա»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ինչու քաղաքապետ Հայկ Մարությանին քննադատող ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկավ միայն Մարությանի երեկվա ճեպազրույցից հետո, ինչին ի պատասխան Բաղդասարյանն ասաց.

«Որովհետև հույս ունեի, որ իրենք գործ կսկեն անել, այնինչ իրենց ոչ կոմպետենտ լինելն ուզում են քողարկեն նախկիններին վարկաբեկելով»:

Հիշեցնենք, որ Դավթաշեն համայնքի նախկին ղեկավարն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում ասված է.

«Ես հասկանում եմ,որ այսօրվա քաղաքային իշխանությունները ձախողել են բոլոր աշխատանքները և դրա համար փորձում են հասարակության ուշադրությունը շեղել ինչ-որ «բացահայտումների» վրա։

Ինչպես քաղաքային իշխանության ղեկավարը, այնպես էլ իր չկայացած ենթակաները փորձում են կայանալ և ինքնահաստատվել իրենց նախորդներին վարկաբեկելու միջոցով։

Գո՛րծ արեք, արա, գործ։ Թե՞ արխային եք ընկել, որ քաղաքի այլանդակ վիճակի մասին քիչ է խոսվում։

Ոնց եկել եք՝ միայն քանդելուց եք խոսում, կառուցելուց էլ՝ ինչ խոսում եք, սուտ եք խոսում,ուղղակի խաբում եք երևանցիներին։Երևանցիների վճարած հարկերից մեքենա եք գնում, տալիս եք մրցույթ շահած ընկերությանը օգտագործելու, ձեզ ո՞վ է թույլ տվել, թե՞ արդեն Երևանը դարձրել եք Սանիտեկ ընկերության մատակարարը։

Ինձանից ձեզ խորհուրդ՝ հանգիստ թողեք քաղաքային նախկին իշխանություններին և գործ արեք, քաղաքը արդեն քարուքանդ է լինում, իսկ դուք թիթեռ եք նկարում»։

Աղավնի Սուքիասյան