ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Դոնալդ Թրամփի խնդրանքով գումար է հատկացրել, որպեսզի Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցվի: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Կնքվել է 986 մլն դոլար ընդհանուր արժողությամբ երեք պայմանագիր: Պատը կկառուցվի Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Թերեզա քաղաքի շրջանում։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2020-ի աշնանը»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

