Աջակցեք մեզ
Լուրեր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. ««Օրվա բոցը» ժանրի հարց, որ լսել եմ այսօր. «Պարոն վարչապետ, հիմա հանգիստ նստենք տեղնե՞րս, թե՞ վեր կենանք ու քայլենք»: Մտածում եմ պատասխանի վրա:))))»:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հասարակական խորհրդի կազմավորման նպատակներից է խթանել հանրային մասնակցությունը և բարձրացնել ԱԻ նախարարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով մինչև սույն թվականի մարտի 15-ը կազմակերպությունները և …
Հովհաննես Թումանյանի 150 ամյակի միջոցառումներին մասնակցելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Դսեղ էր մեկնել ուղղաթիռով, ինչը բուռն քննարկումների առիթ դարձավ: Վարչապետի՝ ուղղաթիռով Դսեղ մեկնելուն անդրադարձել է նաև MediaLab-ն իր նոր ծաղրանկարում: Հիշեցնենք, որ երեկ Factor.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը նշել էր, որ վարչապետն ուղղաթիռով է մեկնել Դսեղ ժամանակը խնայելու նպատակով:
Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցեցին «Ստամբուլի գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին: Ինչպես տեղեկանում ենք ՀԱՕԿ կայքից, հեռացատկի հատվածում իրեն վստահ դրսևորեց երևանցի Արտակ Համբարձումյանը: Նա 7մ 25 սմ արդյունքով ճանաչվեց երրորդը և իր տեղը զբաղեցրեց պատվո պատվանդանի վրա: Միջին տարածությունների վազքում կայուն մրցելույթներով հաճելիորեն զարմացնում է Երվանդ Մկրտչյանը: Ինչպես հայտնի է, նա երրորդն …
ՀՀ գլխավոր դատախազությունը Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունն ուղարկել է դատարան: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ ընդունված քրեական գործի շրջանակներում հուլիսի 5-ին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակից, Հայաստանի …
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել է դպրոցի տնօրենին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սյունիքի մարզի «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը 2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում դպրոցի էլեկտրիկին միաժամանակ ձևակերպել է նաև դպրոցի բակապահի, վառարան վառողի և …
Մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, իրավական բարեփոխումներ և ժողովրդավարության խթանում՝ ինը անվանակարգում․ կայացավ «Համընդհանուր իրավունքներ 2018» մրցանակաբաշխությունը։ 2012-ից ի վեր՝ ամեն տարի մրցանակաբաշխությամբ նշանավորվում են մարդու իրավունքների և ազատությունների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների և պետակական գործիչների նշանակալի ներդրումները։ Վարչապետ Փաշինյանի կարծիքով՝ իրավունքների պաշտպանության բանաձևի հիմքում հավասար հնարավորությունների ստեղծումն է։ «Մեր բանաձևն իրավունքների հավասար …
Փետրվարի 19-ին, ժամը 15.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը գտնվում է Շահումյան փողոցի 48 շենքի բնակարաններից մեկում, տանը մենակ է, ինչ-որ մեկը փորձում է դուռը դրսից բացել: Նույն օրը, ժամը 15.40-ին, ոստիկանություն կրկին ահազանգ է ստացվել մի տղամարդուց, որ կինը տանը մենակ է, դրսից ինչ-որ …
Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Զեյթինլիք թաղամասում գտնվող հայկական Ծնունդ Սբ. Աստվածածին եկեղեցու պատերի վրա արված գրաֆիտիները մաքրվել են: Ուշագրավ է, որ գրաֆիտիները հայկական եկեղեցու պատերից հեռացվեցին անմիջապես այն բանից հետո, երբ «Ermenihaber.am»-ը անդրադարձավ խնդրին՝ հրապարակելով վանդալիզմի դրսևորումն ապացուցող լուսանկարները: Փետրվարի 20-ին մեր թղթակիցը պարզել է, որ եկեղեցու պատերին արված նկարները այլևս չկան: Հիշեցնենք, որ նախորդ …
Նախորդ շաբաթ լրատվամիջոցներից մեկը տեղեկացրեց, որ Պետական եկամուտների կոմիտեն 2018-ի բյուջեի կատարողականը ներկայացրել է կեղծիքներով։ Կոմիտեն հարկային եկամուտ է ճանաչել հարկ վճարողների միասնական հաշվին փոխանցված գումարները: Ըստ հրապարակման, անցյալ տարվա դեկտեմբերին ՊԵԿ-ը արհեստականորեն եկամուտ է ճանաչել 21 միլիարդ դրամ, որից 11,7 միլիարդը գործարարներին վերադարձրել է արդեն հունվարին։ Արդյունքում, պարզվել է, որ բյուջեն թերակատարվել է: «Սա …