Նորընտիր պատգամավորները դեռ չեն հարմարվել Ազգային ժողովի «նիստուկացին»։ Նրանցից շատերին դեռ չեն ճանաչում և ամեն առիթով նորընտիրները ստիպված են ապացուցել, որ պատգամավոր են։ Այսօրվա նիստից առաջ անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս ԲՀԿ-ական պատգամավորներին ներս մտնել։ Մասնավորապես, Դավիթ Մանուկյանի «ճանապարհը փակեցին»՝ ասելով, որ պատգամավոր լինելը հաստատող փաստաթուղթը ցույց տա։ Պարոն Մանուկյանն ակնհայտորեն զարմացավ։ Անվտանգության աշխատակիցները շեշտեցին, …

