Սեպտեմբերի 24-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը Նյու-Յորքում է գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ վարչապետի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում, հանդիպում ունեցավ Թունիսի արտգործնախարար Խեմայիս Ջհինավիի հետ: Հանդիպմանն ԱԳ նախարարները անդրադարձ կատարեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերին: Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ պատրաստակամությունը՝ համատեղ գործնական քայլեր ձեռնարկել քաղաքական երկխոսության աշխուժացման համար …