«Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո շուկա է մտնում «Բեստ Ֆրութ» ընկերությունը. տնօրենն ասում է՝ միրգ-բանջարեղեն են մթերելու

Լուրեր

01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Բոլորը

Միրգ-բանջարեղեն մթերող «Սպայկա» ընկերության շուրջ ծավալված աղմուկից հետո շուկա է մուտք գործում նոր ընկերություն: Խոսքը «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերության մասին է, որը ևս զբաղվում է պտուղ-բանջարեղենի մթերմամբ: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ընկերության տնօրեն Արման Ամիրաղյանը:

«Մեզ մոտ շինարարական փուլն ավարտվել է, հիմա սպասում ենք, որ Եվրոպայից հասնեն ագրեգատորները, որտեղ սառեցվելու է այդ ամենը: Մենք հիմնականում զբաղվելու ենք բեռնափոխադրումներով և միրգ-բանջարեղենի մթերմամբ: Մեկ տարի է, որ մեր գործունեությունը սկսել ենք, պատրաստվում ենք մթերել նաև Արարատյան դաշտից ապրանքներ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այս ոլորտում մենաշնորհային դիրք ունեցող «Սպայկա» ընկերությունը, որը, ըստ ՊԵԿ-ի, չի կատարել 7 միլիարդ դրամի հարկային պարտավորություն, հայտնել է մի շարք գյուղերից միրգ-բանջարեղեն չմթերելու մասին:

Հարցին՝ ի՞նչ ծավալով է «Բեստ Ֆրութ» ընկերությունը մթերումներ իրականացնելու, տնօրենն ասաց, որ այդ մասին վաղ է խոսել, քանի որ դեռ շուկան լրիվ չեն ուսումնասիրել. «Անպայման մթերելու ենք, բայց թե որտեղից, ինչ՝ չգիտենք: Մեր սառնարանները «Սպայկա»-ի նման մեծ չեն, բայց որքան հնարավորություն կունենանք՝ կանենք: Ծավալների մասին կտեղեկացնենք»:

Factor.am-ի հարցին, եթե 2018 թվականին է հիմնադրվել ընկերությունը, ինչո՞ւ նախորդ տարվանից մթերումներ չի իրականացրել, Արման Ամիրաղյանը պատասխանեց, որ շինարարական խնդիրներ են եղել, որոնք ավարտել են անցյալ տարվա ամռանը: «Հիմա համալրվում ենք, որ ամբողջ ուժով մտնենք շուկա»,- ասաց նա:

«Սպայկա»-ի շուրջ աղմուկից հետո «Բեստ Ֆրութ Լոգիստիկս Ցենտր» ընկերությունը սկսեցին ֆեյսբուքում գովազդել հայտնի օգտատերեր՝ գյուղացիներին ուղղորդելով համագործակցության: Տնօրենից հետաքրքրվեցինք, թե այս զուգադիպությունն ինչով է պայմանավորված, քանի որ ընկերության գովազդը ֆեյսբուքում տարածում են նաև ՔՊ-ի երիտթևի ակտիվ ներկայացուցիչները:

«Մեր ընկերությունը մեկ շաբաթ առաջ է սկսել գովազդներ անել, իսկ «Սպայկա»-ի շուրջ աղմուկը եղել է երկու օր առաջ: Հիմա քանի որ վերջացրել ենք մեր աշխատանքները, մեր գովազդն ակտիվացրել ենք: ՔՊ-ի անդամները ՀՀ քաղաքացիներ են, իրավունք ունեն տարածել, ինչպես ուրիշները: Ուրախանում են իրենց երկրի բարգավաճումով: Մենք էլ ուզում ենք աշխատել, հարկեր վճարել»,- ասաց ընկերության տնօրենը:

Հարցին էլ՝ հիմա քանի՞ աշխատակից կա ընկերությունում, տնօրենը պատասխանեց, որ դեռ մի քանի հոգին են, բայց հետագայում ավելանալու են: Նա, միաժամանակ, հրաժարվեց հստակ ասել, թե որքա՞ն ներդրում են կատարել:

Նարեկ Կիրակոսյան