Փիլոնազրկված քահանայի հայտարարության հետքերով․ Հայաստանն ունի՞ կրոնապետական ապագա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 8-ին Ազգային ժողովի բակում տրանսգենդերի ելույթի դեմ բողոքի ակցիայի ժամանակ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի արած հայտարարությունը՝ «Հայաստանը պետք է աշխարհիկ պետություն չլինի, այլ՝ քրիստոնեական»,  չի արտահայտում Հայ առաքելական եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը։ Factor.am-ի հետ զրույցում Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը պարզաբանեց՝ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվն իրացրել է կարծիք արտահայտելու իր իրավունքը։ Ըստ Տեր Եսայի քահանա Արթենյանի՝ Հայ առաքելական եկեղեցին միտում չունի Հայաստանը տեսնել որպես կրոնապետություն:

«Երբևէ նման թեմա եկեղեցին չի շոշափել և երբևէ նման առաջնահերթություն չի ունեցել։ Եկեղեցու գործն այսօր մեր երկրում՝ հիմնականում և ամենակարևորը, եղել է Ավետարանի քարոզչությունը։ Մեզ համար շատ կարևոր է մարդու հոգու փրկությունը և հրաշալի է, երբ տեսնում ենք մեր հասարակության բոլոր անդամները քրիստոնյա են»,- ասաց հոգևորականը։

Աստվածաբան Վարդան Խաչատրյանի խոսքով՝ ի տարբերություն իսլամականի, քրիստոնեական աշխարհին հատուկ չէ թեոակրատիան՝ կրոնապետության գաղափարը, բացառություն է թերևս Վատիկանը։ Պետական և կրոնական միաձույլ համակարգերի պետության օրինակ է Իրանի Իսլամական Հանրապետությունը, որտեղ իսլամը պետական կառավարումից զատ գերիշխում է նաև քաղաքացիական հատվածում։

«Թեոկրատական պետությունն այս պահի դրությամբ համարում եմ, որ մեզանում դեռևս շատ հեռավոր հեռանկար է, եթե լինի անգամ չեմ կարծում մենք այդպիսի բան կտեսնենք։ Լինելու համար դա պետք է ունենա իսլամականի հիմքերը։ Այսինքն՝ ձևավորվում է պետություն իսլամական շարժման արդյունքում՝ իսլամական տոտալ կառուցվածքային դրսևորումներով, երբ գոյություն ունի հոգևոր դաս, որն ամբողջովին տարածված է հասարակությունով մեկ, այլ գոյություն ունեն քաղաքացիական համարվող ֆրագմենտներ, որոնք ձևավորվում են կրոնական սկզբունքների ներքո։ Սա պետության մի տարատեսակ է։ Քրիստոնեական տրադիացիայի մեջ վաղուց դա չկա»,- ասաց աստվածաբանը։

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի կարծիքով՝ ժամանակակից հասարակության զարգացման տրամաբանությունը բացառում է Հայաստանի՝ կրոնապետություն դառնալու հեռանկարը․ «Մարդկությունը եկել հասել է մի հանգրվանի, որտեղ ունի հիմնարար իրավունքներ։ Հիմա մենք ի՞նչ ենք ասում՝ գնանք էլի հե՞տ, ինչից փախել ենք, գնանք խավարի միջնադար, գնանք մի փուլ, որտեղ մարդուն իր տեսակետի համար կարելի է բրածե՞ծ անել, գնանք մի փուլ, որտեղ այլակարծության համար կարելի է մարդուն ջլատե՞լ, չէ, շատ շնորհակալ ենք։ Վազգեն 1-ինը պակաս ողջախոհ մարդ չէր որևէ ներկայիս քահանայից, Վազգեն 1-ինը ՀՀ-ի հիմնադրման ժամանակ որպես առաջին քաղաքացի ստացել է ՀՀ անձնագիր, եթե նա տեսներ թեոկրատիայի անհրաժեշտություն, կներեք, ուներ այդքան քաջություն՝ բարձրաձայնելու, բայց նա տեսավ պետականության կայացման անհրաժեշտություն և պայքարեց դրա համար»,- պարզաբանեց պատմաբանը։

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է եկեղեցականը խոսում պետության հնարավոր քաղաքական կառուցվածքի ու բովանդակության կրոնականացման անհրաժեշտության մասին։ Պատմաբանն ունի իր բացատրությունը՝ հատկապես միջնադարում, երբ Հայաստանում բացակայում էր կենտրոնաձիգ իշխանությունը, եկեղեցին իր վրա էր վերցնում նաև պետության ֆունկցիաներ։ Այսօր գործում է իներցիայի ուժը: «Եկեղեցին չի կարողանում հարմարվել նոր իրավիճակի հետ, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս աշխարհիկ պետություն է, ՀՀ-ն ունի Սահմանադրություն, որով ամրագրված են քաղաքացու իրավունքներն ու ազատությունները։ Ինչքան շուտ եկեղեցին այս մտայնությունից հրաժարվի, այնքան լավ պետության համար»,- ասաց Վահրամ Թոքմաջյանը։

Իսկ իրականում ի՞նչ տեղ ու դեր պետք է ունենա Հայ առաքելական եկեղեցին Հայաստանի ներքին կյանքում, ի՞նչ չափով ազդեցություն պիտի ունենա հասարակական կյանքում։ Այսօր պետություն-եկեղեցի հարաբերությունը կարգավորվում է 2007 թվականին ընդունված օրենքով։ Թեև 2015 թվականին ընդունված Սահմանադրությամբ՝ եկեղեցին անջատ է պետությունից, այնուամենայնիվ, ըստ մայր օրենքի՝ պետությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի հոգևոր կյանքում։ Հարկումից ազատված են ծիսական նշանակության առարկաների ու պարագաների արտադրությունը և իրացումը: Հայաստանյայց Առաքելական եկեղեցին իրավունք ունի հիմնել բարձրագույն կրթական հաստատություններ, ինչպես նաև ունենալ՝ մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում: Եկեղեցուն այսպիսի լայն լիազորություններ ու արտոնություններ տալը, ըստ աստվածաբանի՝ չի նշանակում, որ այդ կառույցի ներկայությունը պետական հաստատություններում հասել է անթույլատրելի չափերի։

«Հայաստանը աշխարհիկ երկիր է և աշխարհիկ իշխանությունների ձեռքում է գտնվում ազդեցությունը, նրանք ինչքանո՞վ են հակված եկեղեցուն դիրք տալ, դրանով է պայմանավորված եկեղեցու դիրքը։ Էս տեսակետից պետք է պարզել՝ էսօրվա իշխանությունները ունե՞ն կոնցեպտ, ճիշտ կլիներ՝ ներկայիս իշխանությունների հետ նույնպես քննարկվեր էդ հարցը՝ պրոֆեսիոնալների շրջանակում, ոչ թե էմոցիաների»,- նշեց Վարդան Խաչատրյանը։

Վահրամ Թոքմաջյանը ևս կարիք է տեսնում պետություն-եկեղեցի հարաբերությունների սահմանազատման և խմբագրման։ Պատմաբանը հիշեցնում է, որ վերջին 20 տարում իշխանությունները եկեղեցուն ներքաշել են քաղաքական ինտրիգների դաշտ։ Ըստ Թոքմաջյանի՝ եկեղեցին պետք է վերադառնա իր հոգևոր, կրթական և դաստիարակչական նշանակությանը: «Եկեղեցին հանդես է գալիս այն մարդկանց դեմքով, որոնք քշում են թանկարժեք մեքենաներ, որոնք հայտնվում են մոլերի օծման ժամանակ, որոնք օլիգարխների հետ համագործակցությամբ եկեղեցիներ են կառուցում՝ չհարցնելով փողերի ծագման աղբյուրը, թե քանի մարդ է ունեզրկվել մինչ այդ փողերը եկել են։ Ես շատ կուզենայի, որ հոգևորականն այնպիսի հեղինակություն ունենար, որ թմրամոլության տակ գտնվող երիտասարդին կարողանար հետ կանգնեցնել այդ ուղուց, որ կոնֆլիկտային թվացող իրավիճակում հանդես գար իբրև համայնքին հաշտեցնող, կարգավորող։ Այսպիսի բացառիկ դեպքեր ունենք»,- նկատեց Վահրամ Թոքմաջյանը։

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ հոգևորականին ոչ հարիր կեցվածքի ու հովվական առաքելությունից շեղվելու համար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը հայտարարվել է փիլոնազուրկ մինչև Ավագ Շաբաթ։ Այդ ընթացքում նա կգտնվի եպիսկոպոսական հսկողության ներքո։

Ռոբերտ Անանյան