Ինչո՞ւ է ազատման դիմում գրել ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրենն ու ո՞վ է նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դերասանուհի Սոֆա Սողոմոնյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

Ասում է՝ պատճառն աշխատանքային տարիքի լրանալն է: 63 տարեկանը լրանալուց հետո Սողոմոնյանի հետ պայամանգիրը երկարացվել է ևս 2 տարով, այժմ լրացել է նաև երկարացված 2 տարին.

«Ոչ մի խնդիր չկա, իրենք էլ ոչ մի խնդիր չունեն, պարզապես, երեկ մեր ռեկտորը եկել էր, ես էլ դիմում եմ գրել- տվել, իրենք կնայեն, երբ որ հարմար գտնեն՝ կստորագրեն: Ոչ մի գործած հանցանք չկա, ինձ հանելու խնդիր չկա, պարզապես տարիքս է լրացել, ես էլ դիմում եմ գրել: Ես չեմ ամաչում, որ 65 տարեկան եմ, հոգով 40 տարեկան եմ, բայց ճիշտ է, որ ես դուրս գամ: Ես չեմ կառչում այս աթոռից: Եթե անգամ ինստիտուտն ուզենար ինձ հետ պայամանգիր կապել, ես ինքս չեմ ուզում, որովհետև բեմից հեռացել եմ, ես բեմ եմ ուզում: Եվ կհորդորեմ բոլոր տնօրեններին, որոնք պահում են իրենց աթոռը, կարող է իրենք չեն ուզում դուրս գալ, իրենց հանում են, թող չմտածեն,  որ այդպես է պետք: Մենք պետք է հասկանանք, որ ժամանակներն են փոխվել: Թող երիտասարդներն աշխատեն, իսկ ես ինչքանով որ կարողանամ՝ կօգնեմ, իսկ թատրոնը կմնա ինձ, որովհետև ես թատրոնից պետք է գնամ վերև, ես ուրիշ տեղից չեմ ուզում գնալ»:

5 տարի տնօրենի պաշտոնում աշխատած, մասնագիտությամբ դերասանուհի և ռեժիսոր Սողոմոնյանն ուրախ է այս որոշման համար, կրկին կվերադառնա սիրելի թատրոն, միևնույն ժամանակ կշարունակի ինստիտուտում աշխատել որպես դասախոս.

«Ես առաջին հերթին ռեժիսոր և դերասանուհի եմ, և իմ ամբողջ կյանի երազանքը եղել է այս մասնագիտություններով  աշխատելը: Առանց թատրոնի չեմ կարող, իսկ այստեղի աշխատանքը շատ ժամանակ է խլում, որը ես չեմ կարող տրամադրել թատրոնին: Իմ ներքին կարիքն է ստիպում, որ ես գնամ: Ես այստեղ իմ պարտքը կատարել եմ, ոչ մի բանի համար չեմ ափսոսում, բացի նրանից, որ շենքը վերանորոգվում է և ժամանակ չեղավ աշխատել»:

ԵԹԿՊԻ ռեկտորի որոշմամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բ. գ. թեկնածու, դերասան, նույն ինստիտուտի դասախոս Էլֆիք Զոհրաբյանը:

Factor.am-ի հետ զրույցում Զոհրաբյանն ասում է, որ տնօրեն լլինելու տարբեր առաջարկներ է ստացել, սակայն մերժել է՝տնօրեն լինելու ցանկություն չի ունեցել, սա բացառություն էր. «Ես իմ դասախոս կոլեգաներից խնդրանք-հորդոր եմ ստացել, որ եթե ապագայում նման բան լիներ, չմերժեմ: Երբ ռեկտորը եկավ, իմացանք, որ ես առաջադրվել եմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Համաձայնեցի, բայց դժվարությունները շատ են: Գնահատելով ինձ նախորդող տնօրենների աշխատանքը՝այսօր բուհն ունի ահռելի խնդիրներ, և ես պետք է փորձեմ պահպանել եղածն ու անել քառակին, որովհետև ոտքից գլուխ խնդիրներ են: Հիմա շենք չունենք, ուսումնակած ծրագրի հետ կապված կան խնդիրներ, պետք է վերանայվի, պետք է երիտասարդական ավյունով լծվենք գործին»:

Ժամանակավոր պաշտոնակատարը դեռ չի որոշել՝ կմասնակցի տնօրենի մրցույթին, թե ոչ, ժամանակը ցույց կտա. «Այս գործն ինձ տանելու է ինքնազոհողության, մի շարք դերերից ստիպված եմ հրաժարվել, նույնը նաեւ կարող է խանգարել գրական գործունեությանս, բայց փորձելու եմ արդարացնել որովհետև դժվար և պատասխանատու գործ է: Դեռ չեմ որոշել, կմասնակցեմ, թե ոչ»:

Բուհը Վանաձորում գործում է շուրջ 16 տարի: Այժմ այն գտնվում է վերանորոգման փուլում: Հիմա դասերն անց են կացվում Վանաձորի թիվ 10 դպրոցում, իսկ մասնագիտական պարապմունքները՝ պարի դպրոցում, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում և Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Տաթևիկ Ղազարյան