Վարչապետի ուղղաթիռը պետք է 22 օրը մեկ թռչի, որ մետաղի ջարդոն չդառնա. որքան է պետբյուջեն վճարում մեկ թռիչքի համար

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռով տեղաշարժվելը սոցիալական ցանցերում պարբերաբար դառնում է թեժ քննարկումների թեմա: Այս հարցին իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ՝ մարտի 19-ին, անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանը:

«Վարչապետի ծառայողական ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Սա նշանակում է, որ ջարդոնի չվերածվելու համար այդ ուղղաթիռը պարտավոր է դատարկ էլ օդ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել-գալ, անգամ եթե վարչապետը նրա մեջ չէ, որովհետեւ իր տեխնիկական կանոնակարգի մեջ գոյություն ունեն պարտադիր թռիչքային ժամեր, եւ եթե չթռչի, կդառնա մետաղի ջարդոն, կստացվի, որ մենք փչացրել ենք պետական գույքը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի աշխատակազմից Factor.am-ը հետաքրքրվել էր, թե վարչապետին սպասարկող ուղղաթիռն ի՞նչ պարբերականությամբ է թռիչքներ կատարում՝ մետաղի ջարդոնի չվերածվելու համար: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել էին, որ վարչապետին սպասարկող ուղղաթիռը, տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, ոչ ուշ քան յուրաքանչյուր 22-րդ օրը` նախորդ թռիչքի կատարման օրվանից, իրականացնում է ստուգողական թռիչք:

Վարչապետին սպասարկող ուղղաթիռը ձեռք է բերվել 2011 թվականին: Այն հաշվառված է պաշտպանության նախարարությունում եւ սպասարկվում է հատուկ ստորաբաժանման կողմից:

Ուղղաթիռի հետ կապված քննարկումների կենտրոնում հայնվեց Factor.am-ի այն հրապարակումը, որ Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակին Երեւանից Դսեղ մեկնել է ուղղաթիռով: Վարչապետի աշխատակազմին խնդրել էինք տրամադրել որոշ թռիչքների ծախսեր: Մասնավորապես, Երեւանից Դսեղ թռիչքի համար, ըստ մեր հարցման պատասխանի, պետական բյուջեից ծախսվել է կես միլիոնից ավելի գումար՝ 525 հազար դրամ:

Իսկ ահա դեպի Ստեփանակերտ թռիքի ծախսը կազմում է 1 մլն 102 հազար դրամ,  դեպի Սյունիքի մարզ թռիչքն էլ պետբյուջեի վրա արժենում է 1 մլն դրամ: Նշենք, որ ներկայացված ծախսը ներառում է նաեւ նշված երեք կետերից ետդարձը:

Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանին սպասարկող ուղղաթիռը նրան մարտի 12-ին տեղափոխել էր Ստեփանակերտ, իսկ մարտի 13-ին՝ Երեւան: Ստացվում է, որ այս թռիչքից 22 օր անց՝ ապրիլի 4-5-ին,  ուղղաթիռը պետք է ստուգողական թռիչք կատարեր։

Factor.am-ը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրրքվեց՝ արդյո՞ք վարչապետին սպասարկող ուղղաթիռը Ստեփանակերտից հետո ստուգողական թռիչք կատարել է: Նա դրական պատասխան տվեց: Ճշտող հարցին, թե երբ է թռիչքը կատարել, խոսնակն արձագանքեց․«Հստակ չեմ կարող ասել, պլանային թռիչքների գրաֆիկով»:

Հիշեցնենք, որ նախկինում՝ մինչեւ 2018 թվականի ապրիլը, վարչապետին ծառայողական ուղղաթիռ պետությունը չի տրամադրել: Այս ուղղաթիռը սպասարկել է ՀՀ նախագահին:

ՀՀ երրորդ նախագահի ղեկավարման ժամկետի ավարտից հետո, երբ Հայաստանը լիարժեք անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի, վարչապետի լիազություններն ընդլայնվեցին:

Այս փոփոխություններին զուգահեռ նաեւ օրենսդրական լրացումներ կատարվեցին: Մասնավորապես, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, վարչապետն ունեցավ ծառայողական առանձնատուն, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

 

Նարեկ Կիրակոսյան