ՔԿ նախագահը գերազանց է գնահատել Լոռու մարզային քննչական վարչության աշխատանքը

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ՝ ամփոփելու մարզային քննչական վարչության` 2018 թվականի և 2019 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքների մասին:

«Նշված ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում եղել է 1200 քրեական գործ, որը կազմել է Կոմիտեի վարույթում քննված քրեական գործերի 4,67 %-ը:

Մինչև 2 ամիս ժամկետում ավարտվել է թվով 247 քրեական գործ /նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 149-ի դիմաց/, 2-4 ամիս ժամկետում` 117 /նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 70-ի դիմաց/, 4-6 ամիս ժամկետում` 50 /նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 44-ի դիմաց/:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը: Դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել հանձնարարականներ:

ՔԿ նախագահը հատուկ անդրադարձել է բնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերին և արձանագրված դեպքերի բացահայտման նպատակով տվել հանձնարարականներ:

Աշխատանքային այցի ընթացքում ՔԿ նախագահը կարևորել է անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման հարցը` ընդգծելով, որ եթե քննիչի տեսական գիտելիքները պատշաճ մակարդակի չեն, ապա նրա օգտակար գործողության գործակիցը չի կարող բարձր լինել. «Տեսական գիտելիքները պետք է լինեն պատշաճ մակարդակի, հակառակ դեպքում մեր կողմից կոշտ քայլերը չեն ուշանա: Պետք է գնանք կատարելագործման ճանապարհով և չբավարարվենք ձեռք բերածով: Քննիչի պարտականությունը օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելն է»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը շեշտեց, որ Քննչական կոմիտեի յուրաքանչյուր ծառայող իր վարքով պետք է հեղինակություն դառնա մարզի բնակչության համար. «Անհատապես բոլորիդ կողքին կանգնած եմ: Մենք բոլորս քննիչներ ենք, սակայն՝ տարբեր պաշտոններում: Յուրքանչյուրս մեր վարքով պետք է բարձր պահենք քննիչի հեղինակությունը, և սա առաջին հերթին պետք է դրսևորվի քաղաքացիների հետ շփումներում՝ կոռեկտ վարք դրսևորելով»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը Լոռու մարզային քննչական վարչության աշխատանքը գնահատեց գերազանց և վարչության պետին հանձնարարեց ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման»,- նշված է հաղորդագրության մեջ: