Խմորումներ՝ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցում․ ինչու ՇՊՀ նախկին ռեկտորը լքեց Հանրապետական կուսակցությունը  

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր  Սահակ Մինասյանը հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ  հեռանում է Հանրապետական կուսակցությունից և ընդհանրապես քաղաքականությունից․

«Առաջիկայում ծավալելու եմ մասնավոր ստեղծարար գործունեություն»,- նշել էր նա։

Ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ  հնաբնակներից Սահակ Մինասյանի այս  որոշումը։

Մեզ հետ զրույցում վերջինս  չցանկացավ  այդ մասին խոսել․«Չեմ ուզում հարցազրույց տալ այդ թեմայով։ Ես հայտարարություն եմ տարածել, խնդրում եմ բավարարվեք հայտարարությամբ»,- ասաց նա։

Նշենք, որ  ՀՀԿ Շիրակի մարզային կառույցում վերջին շրջանում որեւէ ակտիվություն չէր նկատվում։ Այս փաստը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ   ՀՀԿ Գյումրի 2 կառույցի պատասխանատու, ԱԺ նախկին պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

«Անկեղծ ասած, չեմ կարող ասել Մինասյանի ՀՀԿ-ից հեռանալու  պատճառը, բնական է՝ ամեն մարդ ինքը պիտի ասի իր կատարած քայլի պատճառը։ Համենայնդեպս, կառույցի խնդիրը նա է, որ այն,  որպես այդպիսին,  չի գործում  երկար ժամանակ։ Հիմա ես կարծում եմ՝ դա ամենակարևոր և լուրջ խնդիրն է նմանատիպ քաղաքական կառույցների համար։ Երկար ժանանակ կառույցի  արդյունավետությունը չէր երևում։ Ես միշտ դժգոհություն ունեցել եմ ու չեմ թաքցրել, ասել եմ»,- մեզ հետ զրույցում նշեց Սուքիաս Ավետիսյանը։

Հարցին՝ արդյո՞ք Մինասյանի նման քայլը պարտադրված էր  և Շիրակի մարզի հանրապետականների ներսում եղած լարվածության ու կառույցի աշխատանքից եղած դժգոհությունների արդյունք, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց․

«Լարվածություն չկա, նման բան գոյություն չունի, ինչ լարվածություն կարող է լինել։ Կարող է ինչ-որ մարդիկ ուզում են լարվածություն ստեղծել, դրա համար են ասում, բայց որևէ լարվածություն չկա։ Խնդիրների մասին խոսելը  լարվածություն չի ստեղծել, երբ պետք է եղել պարզ, շիտակ, դեմ դիմաց քննարկուների ժամանակ ասվել է։ Ոչ ոք չի ստիպել պարոն Մինասյանին հրաժարական տալ, ինչ ստիպելու մասին է խոսքը»։

Ըստ ԱԺ նախկին պատգամավորի՝ շատերը ՀՀԿ մտել էին պաշտոնի , ոչ թե գաղափարի համար և, այնուամենայնիվ, հիմա ՀՀԿ-ն մասսայաբար լքողներ չկան։

«Ընթանում է  սովորական պրոցես,  բոլոր ժամանակներում եղել է ,որ կարող է ամսվա մեջ մեկ- երկու հոգի դիմում գրի` դուրս գա կառույցից։ Մասսայական լքում չի եղել, նման բան չեմ տեսել։ Անցած տարվա այս օրերին` ապրիլ-մայիս ամիսներին, միգուցե ակտիվություն եղել է, բայց մասսսայական լքումներ չեն եղել»,-ընդգծեց Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Սահակ Մինասյանը անդամակցում էր ՀՀԿ-ին 2007թ.-ից, 2012 թ-ին էլ  ընտրվել էր ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ: Մինչև 2017թ-ը  Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետն էր։ Այնուհետ գրեթե մեկ տարի զբաղեցնում էր Շիրակի պետհամալսարանի ռեկտորի պաշտոնը։ 2018թ-ի մայիսին  էլ   իրեն անօրինականությունների ու չարաշահումների մեջ մեղադրող բուհի մի շարք  դասախոսների ու ուսանողների բողոքների ճնշման տակ հրաժարականի դիմում էր ներկայացրել։

Էմմա Չոբանյան