«Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որով պնդում է, թե ստեփանակերտյան վարչախումբը գործում է կևորկովյան հակահայ մեթոդներով: «Ստեփանակերտյան վարչախումբը շարունակում է հավատարիմ մնալ իր ծագման հիմքում գտնվող կևորկովյան տխրահռչակ հակահայ ավանդույթներին: Երևույթից անմասն չէ նաև սպորտի ոլորտը: 2016 թ. Արցախում բռնցքամարտը զարգացնելու նպատակով Սանկտ Պետերբուրգից հայրենադարձված բռնցքամարտի մարզիչ Գևորգ Թորոսյանի նկատմամբ անցած տարվա օգոստոսից …

