Հեղափոխությունը կոռումպացված համակարգի նկատմամբ մարդկանց դժգոհության գագաթնակետն էր. Սոնա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կոռուպցիոն համակարգի հետևանքով մարդկանց դժգոհության գագաթնակետն էր։ Դա ցույց տվեց, որ ըստ էության, 2003 թվականից մեր ունեցած 3 տարբեր հակակոռուպցիոն ռազմավարությունների իրականացումը ակնհայտորեն չեն հասել որևէ դրական փոփոխության»,- «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը։

Ըստ նրա՝ պետության զավթումը, հանդուրժողությանը կոռուպցիայի նկատմամբ, սոցիալական անարդարությունը պարզապես հասարակությանը ստիպեցին գնալ հեղափոխական քայլերի․ «Հեղափոխությունը տալիս է գնահատական կառավարության այն ջանքերին, որը նա դնում էր կոռուպցիայի դեմ պայքարի մեջ, ինչը եղել է քաղաքական կամքի բացակայության արդյունք»։

Սոնա Այվազյանի գնահատմամբ՝ նոր կառավարությունն ունի հանրային բարձր վստահություն և հասարակության մոտ շատ մեծ են հասարակության ակնկալիքները։ Ըստ նրա՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է հանրային բացարձակ անհանդուրժողականություն այդ երևույթի նկատմամբ, բացի այդ՝ կառավարման բոլոր մակարդակներում պետք է ստեղծվեն թափանցիկության ու հաշվետվողականության մեխանիզմներ, ինչն այս պահին էապես բացակայում է։

«Թրանսփարնեսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչը թվարկեց նաև, թե հակակոռուպցիոն պայքարը արդյունավետ դարձնելու համար լրացուցիչ ինչ քայլեր պետք է արվեն, դրանք են՝ իշխանության բոլոր ճյուղերում հայեցողական որոշումների հնարավորության առավելագույնս սահմանափակումը և վերահսկողության իրականացումը, կոռուպցիան կանխարգելելու և բացահայտելու համար իրավասու կառույցների համար պատշաճ ռեսուրսների, կարողությունների և գործիքակազմի ապահովումը և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան