Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցում էին Բոլիվիայի, Հունաստանի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի արտաքին գործերի նախարարները, Իտալիայի, Չինաստանի և Պերուի բարձրաստիճան ներկայացուցիչներ. տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին՝ Հայաստանին ընձեռած հնարավորության համար դառնալու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի …