Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը հանգստանալու և երևույթների ընթացքը վերանայելու անհրաժեշտություն ունի․ Հրանուշ Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Մեկ տարի առաջ Հայաստանում հեղափոխական ալիք էր, և ժողովուրդը մերժում էր Սերժ Սարգսյանին։ Հեղափոխությունն ավարտվեց նրա հրաժարականով։ Factor TV-ի եթերում այդ առիթով զրուցում ենք ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ

-Տիկին Խառատյան, հեղափոխությունից մեկ տարի հետո մենք իսկապե՞ս ապրում ենք նոր Հայաստանում։

-Այո, կարծում եմ, այո։ Չեմ կարող ասել, թե սա այն Հայաստանն է, որ անցյալ տարվա ապրիլին մեր պատկերացումներում կար, բայց սա այն Հայաստանն է, որ չկար անցյալ տարվա ապրիլի 1-ին։

-Ի՞նչ Հայաստանի հույսեր ունեիք Դուք և ի՞նչ եք տեսնում այսօր։

-Շատերը, այդ թվում ես, այդ ապրիլին, երբ սկսեց շարժումը, գոնե ես մինչև ապրիլի կեսերը չէի սպասում, որ կավարտվի հաղթանակով կամ հրաժարականով։ Ես տագնապներ ունեի, որ կկրկնվեն արյունոտ իրադարձությունները, բայց եղավ այն, ինչ եղավ։ Եղավ ծեծուջարդ, բայց ոչ արյունալի ավարտ։ Իմ կարևորագույն սպասելիքը իրավունքի և օրենքի ներդաշնակությունն է։ Իրավունքի, նկատի ունեմ ինստիտուցիոնալ արդարադատությունը, դատարանը, արդարադատությունը։ Ես վստահ եմ, որ մեր երկրի բազմաթիվ խնդիրներ կարող են լուծվել, եթե ունենանք օրենքի հետ աշխատող էն ինստիտուտը, որի անունը արդարադատություն է։ Այս իմաստով ո՛չ, մենք արմատական լուծում չունենք, ոչ միայն կադրերի առումով, այլև հայեցակարգային և գործնական։ Ինձ ասում են՝ շատ են ծանրաբեռնված դատարանները։ Է, թող ծանրաբեռնված չլինեն։ Երկրի գլոբալ փոփոխությունից մեկ տարի անց ունենք մոտավորապես նույն կարգի ինստիտուտ, ինչպիսին ունեինք մեկ տարի առաջ։

-Բայց էդ ինստիտուտի մեջ չկա՞ էն քաղաքական կամքը, որը չկար մեկ տարի առաջ։

-Որքան հասկանում եմ, մեր դատարանները շարունակում են լինել իշխանության ձեռքի գործիք։ Երկրորդ, եթե նույնիսկ իշխանության գործիք չէ, ապա ինչպե՞ս է վերահսկվում նրա աշխատանքը, որպեսզի լինի իրավունքի ինստիտուտը, ոչ թե հիմա էլ մի առանձին բռնապետական կամ ավտորիտար համակարգ։ Էս երկուսում էլ խնդիրներ տեսնում եմ։ Կուզենայի վերլուծություն, որը ցույց տար, որ այդպես չէ։ Ես չեմ տեսնում կամ բարձրաձայն չեմ տեսնում ԲԴԽ-ի կողմից կոնցեպտուալ քննարկումներ էս հարցերի, չեմ տեսնում մինչհեղափոխական Հայաստանի դատական լուծումների չեղարկումները, ես դրանց շուրջ չեմ տեսնում որևէ լուրջ քննարկում և դրանք բացառելու ուղիների փնտրտուք։ Շարունակում են հարկատուները վճարել դատական, ուրիշներն ասում են՝ սխալների, ես ասում եմ դատական հանցանքների համար։ Օրինակ անցյալ տարի չեղարկվեց այն օրենքը, որ եթե դատավորը միտումնավոր, իր շահի համար սխալ որոշում է կայացնում, ինքը շարունակում է մնալ անձեռնմխելի։ Մինչև 2018 թիվը գործող օրենք էր, բայց պրակտիկան այդպիսին է, և այդ պրակտիկան շարունակում է  այդպիսին մնալ։ Հենց հիմա էլ, եթե Արարատյան դաշտավայրի արդեն 4-5 տարի իրենց հողերը չմշակող գյուղացիները ջրի սակավաջրության պատճառով դատի տան և չստանան փոխհատուցում իրենց կորցրած եկամուտի և իրենց կորցրած ունեցվածքի, որովհետև հողի որակը մի 7 տարի առաջ ուրիշ էր, այսօր ուրիշ է և դա չափելի է, և դա ոչ թե պետության գանձարանից վճարեն, այլ վնասողի և դատավորի կողմից արված բացթողումների համար, ես չեմ տեսնի դատարանի իրավական ինստիտուտի առաջիկա փոփոխության հնարավորություն։

-Նիկոլ Փաշինյանն ունի մեծ հեղինակություն և Սերժ Սարգսյանի հագով կարված Սահմանադրություն։ Ձեր կարծիքով կա՞ վտանգ, որ Նիկոլ Փաշինյանը կարող է կորցնել իրականության զգացումը։

-Ես չգիտեմ, այդ կոստյումի պատճառով է, բայց ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանը գերառաքելություն է վերցրել իր վրա։ Չեմ ուզում ասել, որ ինքը դա ուզել է։ Չգիտեմ ուղղակի, հիմնավոր ապացույցներ չունեմ։ Բայց տեսնում եմ, որ ինքը ամբողջ իշխանության տոտալ վերահսկողություն ունի և չի վստահում ոչ մեկին։ Վստահել, ոչ թե քաղաքական առումով, այլ կարողության, փորձի, հմտության։ Ինձ և շատ շատերին թվում է, որ Նիկոլ Փաշինյանը շանս չի տալիս իր թիմակիցներին ինքնուրույն աշխատել, և էս տոտալ վերահսկողությունը հենց իրենից է ահռելի մեծ ուժ, ջանք, էներգիա պահանջում։ Երբեմն ուզում եմ ասել՝ խորհուրդ տվեք էդ մարդուն մի 10 օր գնա քնի հանգստանա։ Ընդհանրապես չխառնվի ոչ մի բանի, քնի։ Չի կործանվի էս երկիրը, քնի արթնանա, մի երկու օր կողքից նայի գործնականում ինչ է կատարվում։ Ինձ թվում է, ինքը հանգստանալու և երևույթների ընթացքը վերանայելու անհրաժեշտություն ունի։ Այս իմաստով վտանգներ շատ կան։ Այո՛, կարող է վերաճել գաճաճ իշխանության, ոլորտային, կամ ինտրիգների մի թնջուկի, որովհետև իշխանության ռեալ դիրքերում մարդիկ, ռեալ լծակները որպես ինստիտուտ ունենալով, չունեն թիմի կամ թիմի պարագլխի իրավունքը գործ անելու։ Եվ սա կարող է հանգեցնել նրանց կամ բարոյական հյուծվածության կամ հակառակը, եսասիրական ընչաքաղցության։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան