Մեր ամենակարևոր խնդիրն է օգնել գյուղացիներին, որպեսզի չարչարանքը դառնա աշխատանք. վարչապետ

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Շրջայցի ընթացքում Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին է ներկայացրել իրականացվող բարեփոխումներն ու առաջիկա ծրագրերը:

«Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը եղել է բուհի լաբորատորիաներում՝ ծանոթացել դրանց վերազինմանը միտված քայլերին, այցելել գինեգործության ուսումնական կենտրոն:

Նշվել է, որ բուհում իրականացվող բարեփոխումների առաջին փուլում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ՝ ֆակուլտետների և ամբիոնների թվի օպտիմալացում, բուն ուսումնական գործընթացի բովանդակային ու ձևակարգային փոփոխություններ՝ թելադրության բացառում, Moodle հարթակի ստեղծում, ինտերակտիվ մեթոդների կիրառում, դասաժամի կրճատում, համակարգչային ծրագրակազմերի գծով մասշտաբային ինտենսիվ վերապատրաստումներ դասախոսների և ուսանողների համար և այլն։ Այժմ ներդրման փուլում է էլեկտրոնային թեստավորման համակարգը։ Արդեն ներդրվել են ուսումնական գործընթացի կառավարման ավտոմատացման E-buh համակարգը և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության Mulberry-2 համակարգը։ Սրանք, ըստ ռեկտորի, ակնհայտորեն հեշտացնում ու արդյունավետ են դարձնում դասախոսների ու աշխատակազմի աշխատանքը։

Վարդան Ուռուտյանի խոսքով, բարեփոխումներն ընթանում են տարբեր ուղղություններով՝ մասնագիտական կրթական ծրագրերի օպտիմալացում և արդիականացում, դասախոսների վերապատրաստում, կրթություն-գիտություն-արտադրություն խզված կապի ամրապնդում, տեխնիկական բազայի և լաբորատոր կարողությունների նորացում ու համալրում։ Իրականացվում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի արդիականացում։ ՀԱԱՀ-ում մեկնարկել է նյութատեխնիկական բազայի համալրման և լաբորատորիաների նորացման գործընթացը՝ տեղական և միջազգային գործընկերների գործուն մասնակցությամբ։ Համալսարանը համագործակցում է աշխարհի շուրջ 40 բուհերի հետ՝ իրականացնելով կրթական համատեղ ծրագրեր:

Բուհում ներդրվում են ֆինանսավորման և ֆոնդագոյացման նորարարական մեխանիզմներ, մասնավորապես աշխատանքներ են իրականացվում ավանդաշնորհային (endowment) ֆոնդի ստեղծման ուղղությամբ։ Ստեղծվում և ամրապնդվում են հիմնադրամների, բարերարների, Սփյուռքի կազմակերպությունների հետ գործնական ու բարեկամական հարաբերություններ։

Վարդան Ուռուտյանն ասել է, որ բուհը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա և մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին։ Ռեկտորի խոսքով՝ շուտով կստեղծվի նաև գիտելիքների ստուգման և թեստավորման նոր կենտրոնը, որի համար բուհը 36 մլն դրամի նվիրատվություն է ստացել բոստոնահայ բարերար ընտանիքի կողմից:

Այս առումով, վարչապետը նշել է, որ բարերարների ներգրավումը տարբեր ծրագրերում լավ է, բայց հաշվի առնելով պետական միջոցների ավելացման միտումը՝ պետք է ըստ առաջնահերթությունների ծրագրերը հստակ ժամանակացույցով ներկայացնել նաև կառավարությանը՝ ստանալ ֆինանսավորում և լուծել խնդիրները պետական մակարդակով:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ագրարային համալսարանի զարգացումը՝ ընդգծելով, որ երկրի աշխատուժի մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում: «Մեր գյուղատնտեսության ոլորտի ամենամեծ խնդիրն այն է, որ մարդու կյանքը ձևավորվում է այսպես. չարչարվում ենք, բայց արդյունք չունենք: Մեր ամենակարևոր խնդիրն է օգնել գյուղացիներին, որպեսզի նախ այդ չարչարանքը դառնա աշխատանք: Ո՞րն է տարբերությունն աշխատանքի և չարչարանքի միջև: Տարբերությունն այն է, որ երկրորդի մեջ հաճույքի ու բավարարվածության շատ մեծ կոմպոնենտ կա, երկրորդը, որ ինքը լինի արդյունավետ: Մեր խնդիրն այն է, որ աշխատանքի պրոցեսի մեջ զուտ ֆիզիկական ուժի կիրառումը հնարավորինս նվազի և այդ ամբողջ գործընթացում հնարավորինս ավելանա մտավոր աշխատանքը: Իհարկե, աշխատանքը պետք է չարչարանք չլինի: Շատ ուրախ եմ, որ այն, ինչ ներկայացվում է՝ համահունչ է այդ տրամաբանությանը»,- նշել է Փաշինյանը։

Միաժամանակ, վարչապետը նշել է, որ կառավարությունը քննարկում է տարբեր պետական գործառույթներ Ագրարային համալսարանին պատվիրակելու հնարավորությունը: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև բուհի սեփական եկամուտների ավելացմանը միտված քայլերը, փորձագիտական ներուժի բարձրացումը, գյուղատնտեսական հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Ռեկտորն ավելացրել է, որ ուսումնաօժանդակ ենթակառույցների վերազինման, վերապրոֆիլավորման, արդիականացման, նորերի ստեղծման աշխատանքներն ուսանողներին թույլ կտան գնալով ավելի շատ ընդգրկվել լսարանից դուրս գործնական կրթություն ստանալու, մասնագիտական կարևոր հմտություններ ու փորձ ձեռք բերելու գործընթացում։ Այս նպատակին արդեն սկսել է ծառայել համալսարանի՝ Ոսկեհատի գինու ուսումնագիտական կենտրոնը։ Շուտով կսկսվի ՀԱԱՀ-ի նոր, արդիական ջերմատան շինարարությունը, որի կառուցումը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը։ Ջերմատան կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբեր»,- ասված է հաղորդագրությունում: