Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված իր թռիչքի ծախսերը․ խոսնակ
Հասարակություն
13.01.2025 | 11:10Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը:
Ավինյանի թռիչքը բիզնես դասով․ քաղաքապետի տոմսը դեպի ԱՄՆ արժեցել է 7.6 մլն դրամ
«Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին:
Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար: Նշված հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հընթացս տեղեկատվություն կտրամադրեմ»,- գրել է Կոստանյանը։
Ես ինքս էլ ապշած էի. որոշել եմ փոխհատուցել ԱՄՆ մեկնելու ավիատոմսի գումարը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ