Ես ինքս էլ ապշած էի. որոշել եմ փոխհատուցել ԱՄՆ մեկնելու ավիատոմսի գումարը. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 16:55
ՔՊ-ից միջամտություն չի եղել. Աղաջանյանը` Վարդանյանի ՍԴ նախագահ ընտրվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:51
«Բաքու այցի դեպքում իմ հնարավոր ձերբակալության մասին հրապարակումներ են եղել»․ Զոնաբենդը՝ հայ գերիներին այցելելու խոչընդոտների մասին
06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
Բոլորը

«ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ինձ համար ձեռք բերվել  տոմսերը, և, անկեղծ ասած՝ ես ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից, հետո մի փոքր խորացա և հասկացա, որ ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ, որովհետև նոյեմբերի 22-ի այցի համար ավիատոմսերը ձեռք են բերվել նոյեմբերի 20-ին, և եթե մեկ օր ուշացումով էլ ձեռք բերեինք, հնարավոր է՝ կրկնակի կամ եռակի թանկ գնեինք։ «Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջապես փոխհատուցել ինքնուրույն։ Նաև կանխելով հետագա հարցերը, թե ինչ գումարներով, կառաջարկեմ իմ հայտարարագիրը ուսումնասիրել»,- այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայատարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք՝ Factor TV-ն գրել էր, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը նոյեմբերի 23-30-ը գործուղվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Քաղաքապետարանը 9 ավիատոմս է ձեռք բերել՝ 12 միլիոն 465 հազար դրամով։ Ավիատոմսերից 8-ը էկոնոմ դասի են եղել, 1-ը՝ բիզնես դասի, որն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ։ Բիզնես դասի ավիատոմսով ԱՄՆ էր մեկնել պատվիրակությունը գլխավորած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ինչո՞ւ էր Ավինյանը մեկնել բիզնես դասի ավիատոմսով, Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել էին․ «Հիմք ընդունելով իրավական կարգավորումները՝ ձեռք է բերվել բիզնես դասի 1 ավիատոմս»։

Թե իրավական ո՞ր կարգավորումների մասին է խոսքը՝ քաղաքապետարանից չէին հայտնել։

Դեկտեմբերի 18-ին Factor TV-ի տաղավարում կայացած Ավինյան-Մարության բացառիկ բանավեճի ժամանակ շուրջ 20 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ավիատոմսի առնչությամբ Մարությանը հայտարարել էր, որ Ավինյանի՝ Լոս Անջելես մեկնելու տոմսի արժեքը այնքան է եղել, որքան Ավան վարչական շրջանի 9 հարկանի 43 շենքի բնակչի 1 տարվա գույքահարկը։

Ավինյանը պատասխանել էր, որ սխալվել են, բայց ինքը չի զբաղվել այդ գնումով։ Եվ ստացվում է՝ Ավինյանը տոմսի գումարի փոխհատուցման մասին  հայտարարություն է անում Factor TV-ում տեղի ունեցած բանավեճից հետո։

 

Արփի Հակոբյան