Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է սպասվում, նաև գագաթնաժողով է նախապատրաստվում․ Ուոլց

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին կամ շաբաթներին։ Այս մասին ABC News-ի հետ զրույցում ասել է կոնգրեսական Մայք Ուոլզը, որին Թրամփն ընտրել է որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական։ Ուոլցն ասել է, որ զրույցը կլինի առաջին քայլը դեպի Թրամփ-Պուտին գագաթնաժողով, որն արդեն ընթանում է:

«Մենք դեռ չենք որոշել հանդիպման ստույգ կառուցվածքը, բայց աշխատում ենք դրա վրա»,- ասել է կոնգրեսականը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի հանդիպմանը։

Ուոլցն ընդգծել է, որ ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության շուրջ համաձայնության հասնելու համար կարևոր է կայունացնել իրավիճակը ռազմաճակատում։ Կոնգրեսականի խոսքով՝ Միացյալ Նահանգները կցանկանար, որ հրադադար լիներ «ցանկացած պահի», որից հետո կարող է սկսվել բանակցությունների վրա աշխատանքը։ «Սա պետք է ավարտվի ինչ-որ դիվանագիտական ճանապարհով», – ասել է Ուոլցը:

Բացի այդ, Ուոլցը նշել է, որ Թրամփը ընդունում է Ռուսաստանին իր օկուպացված տարածքներից ամբողջությամբ դուրս մղելու ծրագրերի «անիրատեսական բնույթը», այդ թվում՝ բռնակցված Ղրիմից։ Մոսկվան ևԿիևը դեռևս չեն մեկնաբանել Ուոլցի հայտարարությունները։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի