Արտաքին քաղաքականությունում տեղաշարժերը շատ ավելի առաջ են, քան մեր ներքին նվաճումները. Արման Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 16:00
«Հնարավորություն կա». Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման մասին
03.09.2026 | 15:51
Էստոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է հրաժարականի մասին Ուկրաինայի համար արկերի գնման շուրջ սկանդալից հետո
03.09.2026 | 15:42
Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության առանցքը տեղաշարժվում է դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա․ ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսե
03.09.2026 | 15:37
Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»
03.09.2026 | 15:35
Իրանի բանակը հայտարարել է ԱՄԷ-ում ու Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին
03.09.2026 | 15:30
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որի գործող չեմպիոնն է
03.09.2026 | 15:26
Ո՛չ քննարկել ենք, ո՛չ էլ մեր մտքով նման բան է անցել․ Փաշինյանը՝ ՌԴ քաղաքացիների համար վիզա ներդնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:19
Վանի առևտրաարդյունաբերական պալատն առաջարկում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն
03.09.2026 | 15:13
Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը
03.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ 102-րդ ռազմաբազայի ՀՀ-ից հեռանալու մասին // Սիմոնյանը՝ Ադրբեջան այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 15:06
Ադրբեջանի հետ Սահմանադրության հարց չենք քննարկել. դա մեր օրակարգի մեջ չի մտնում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:02
3 օտարերկրացի 367 գրամից ավելի հերոին են տեղափոխել Հայաստան՝ թմրամիջոցով փաթեթները կուլ տալու եղանակով
03.09.2026 | 14:56
Առաջին գործարքն արդեն եղել է. Փաշինյանը` Հայաստանից Ադրբեջան ապրանք վաճառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:52
59 քաղաքացուց ավելի քան 1 մլրդ դրամ են հափշտակել՝ ներկայանալով ԱԱԾ, ոստիկանության և ԿԲ աշխատակիցներ
03.09.2026 | 14:44
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ

– Պարո՛ն Նավասարդյան, Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովն այսօր Մոսկվայում հանդիպեցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Տեղեկություններն այդ մասին, ինչպես միշտ, կարճ հաղորդագրության տեսքով են: Ամեն դեպքում, Ձեր գնահատմամբ, ի՞նչ կարելի է ակնկալել, բանակցային գործընթացում դրական տեղաշարժ կլինի՞:

– Միշտ կարելի է ակնկալել: Ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում: Այդ հանդիպումները պարզապես պետք է ողջունել: Երկու նախարարները շատ աշխույժ հանդիպում են, որը փոխանցվում է նաև մյուս ինստիտուտներին՝ նկատի ունեմ Մինսկի խումբը: Կարևորն այն է, որ շարունակական պրոցես կա՝ անկախ նրանից՝ բերելո՞ւ է որևէ արդյունքի, թե՞ ոչ: Համենայն դեպս՝ շատ ավելի լավ է բանակցել, քան կրակել: Դա պարզ ճշմարտություն է: Այնպես որ՝ վերջին շրջանում աշխուժություն, իրոք, կա: Մասնավորապես, ես նկատի ունեմ Փաշինյանի այցելությունից հետո Եվրամիություն: Բայց սրանից որևէ արդյունք սպասել, անկեղծ ասած, գոնե ես նման հույսեր չեմ փայփայում: Կրկնում եմ՝ լավ է, որ հանդիպում են, և շատ լավ է, որ սրանով զբաղվում է նաև Ռուսաստանը, որովհետև Մոսկվան, կարծես թե, չեմ ասի՝ դուրս էր մնացել, բայց որոշ պասիվություն կար այս ընդհանուր գործընթացներում, որին հիմա ուշադրություն են դարձնում նաև մյուս բանակցողները՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան: Եթե իրերն անվանելու լինենք իրենց անուններով, սա միակ տաք կետն է երկրագնդի վրա, որտեղ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը չեն առճակատվում: Բայց նկատի առնելով այն դիրքորոշումը, որ ունի Ադրբեջանը, այն պայմանները, որ նա է առաջադրում, և այն պայմանները, որ մենք ենք առաջադրում, այսօր թունելի ծայրին լույս չեմ տեսնում:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 11-ին ելույթ ունեցավ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Ինչպե՞ս կգնահատեք այն: Դուք ի՞նչ կարևոր շեշտադրումներ եք առանձնացրել այդ ելույթից:

– Երկար ուսումնասիրելու ելույթ էր: Գիտեք՝ կայացած ԱԳՆ-ներում կան հատուկ գրքեր, որտեղ հաջողված ելույթները, զրույցների գրառումները, դիվանագիտական փաստաթղթերը նշվում են, և դրանց որպես ձեռնարկ, դասագիրք են նայում: Ես այս ելույթը կհամեմատեի դրա հետ, որովհետև այստեղ կային այն բոլոր հիմնական հարցերը, որոնց ուղղությամբ Հայաստանի ԱԳՆ-ն աշխատում է: Այստեղ կար և՛ շնորհակալական խոսք, որը լավ ընկալվեց պատվիրակների կողմից, երկրորդ՝ այն գնահատականը, որ տրվեց այդ կազմակերպությանը՝ ընտրություններին իր մասնակցության համար: Բայց Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե հանկարծ չհասցներ այն հարվածը, որ հասցրեց Սարսանգի ջրամբարի վերաբերյալ: Դա շատ հետաքրքիր և, ես կարծում եմ, ճիշտ շեշտադրում էր՝ ասելու համար, որ մենք բարեկամներ ենք, բայց դուք այդպիսի բաներ եք անում: Այդ կազմակերպությունը, կարծես, պետք է ինչ-որ տեղ հաշիվ տա իր խավիարային քաղաքականության, նավթադոլարների համար: Հիմա Հայաստանի դիրքորոշումը պետք է սթափեցնող ազդակ հանդիսանա: Բացի այդ՝ շատ կարևոր է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նրբությունները կապում է նաև այս կազմակերպության հետ, և կարծես թե դա լավ է ընկալվում: Այն, որ զուգահեռաբար Ֆրանսիան հայտարարեց Հայոց ցեղասպանությունն ազգային հիշատակի օր նշելու մասին, երկար տարիների դիմադրությունից հետո Իտալիան բանաձևն ընդունեց, սրանք շատ կարևոր երևույթներ են: Կարծում եմ՝ տեղաշարժերը, որ կատարվում են արտաքին քաղաքականությունում, շատ ավելի առաջ են, քան մեր ներքին նվաճումները:

– Խոսեցիք Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի մասին: Ակնարկն ավելի քան հստակ էր: Կարծում եք՝ ԵԽ վեհաժողովականների գործունեության մեջ փոփոխություն կարելի՞ է ակնկալել:

– Ես չեմ կարծում, որ դա հեղափոխություն կանի: Բայց այն քաղաքականությունը, որ վարվում է՝ անկեղծ դիվանագիտական երկխոսությունը, կարծում եմ՝ իր արդյունքները տալիս է: Նիկոլ Փաշինյանի ելույթի կապակցությամբ տարբեր բնորոշումներ, մեկնաբանություններ եղան: Մեկը, կարծեմ, ասաց՝ բավական է խարիզման, պետք է այն դնել մի կողմ և անցնել ավելի կոնկրետ գործողությունների: Երբեք հոգեբանական պահը պետք չէ անտեսել: Փաշինյանի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ խարիզմատիկ անձնավորություն է: Եվ նրա խարիզման Եվրոպայում միշտ գործում է հօգուտ Հայաստանի արտաքին քաղաքականության:

– Նիկոլ Փաշինյանն իր ելույթում Եվրոպայի Խորհրդին ու Խորհրդարանական վեհաժողովին կոչ արեց աջակցություն ցուցաբերել Արցախի ժողովրդին՝ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ամրապնդման հարցում: Կարծում եք՝ Եվրախորհուրդը կանսա՞ Հայաստանի վարչապետի այս կոչին, հատկապես հաշվի առնելով, որ բազմաթիվ վեհաժողովականներ խուսափում են Արցախ այցելությունից, որպեսզի չհայտնվեն Բաքվի տխրահռչակ «սև ցուցակում»:

– Խնդիրն այն է, որ նման կոչերը միշտ կարող են և պետք է ունենան դրական հետևանքներ: Եվ այն ամբողջ փիլիսոփայությունը, որի վրա կառուցված էր նրա ելույթը՝ մարդասիրություն, հումանիզմ, խաղաղություն, խաղաղասիրություն, սրանք չեն կարող չօգնել՝ ինչպիսին էլ լինի իրադրությունը: Կարծում եմ, որ նման դիրքորոշումը միշտ էլ կարող է ունենալ լավ հետևանքներ:

– Ադրբեջանական լրատվամիջոցները սկսել են գրել, որ Բաքուն և Բրյուսելը խնդիր ունեն՝ կապված Ադրբեջան-Եվրամիություն գործընկերության մասին ստորագրվելիք փաստաթղթի հարցում: Դրանում առկա են Բաքվին ոչ այնքան հաճելի ձևակերպումներ, մասնավորապես՝ ԵՄ-ն չի ցանկանում Լեռնային Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության համատեքստում:

– Այնտեղ մի շատ լուրջ հարց կա, շնորհակալություն, որ հիշեցրիք: Դա վերաբերում է TANAP-ին՝ գազամուղին, որը պետք է գազ հասցնի Եվրոպա, և Եվրամիությունը պետք է համապատասխան համաձայնագիր ստորագրի: Հիմա նրանք տատանման մեջ են՝ ստորագրե՞լ այն ձևակերպումով, ինչպես Ադրբեջանն է ուզում, այսինքն՝ Ղարաբաղը մնում է նրա կազմում: Եվ այս ելույթից հետո Բաքվում մտավախություն, անգամ խուճապ կա, որ, հնարավոր է, վերջնականապես գնան այն քայլին, որը ձեռնտու չէ իրենց: Ես չգիտեմ՝ ինչ վախճան կունենա սա, բայց դա շատ հետաքրքիր պահ է, քանի որ Ադրբեջանի համար ունի կենսական նշանակություն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան