Նախագահ Սարգսյանը և ԻԿՐԱՆԵՏ կազմակերպության տնօրենը քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԻԿՐԱՆԵՏ միջազգային կազմակերպության տնօրեն Ռեմո Ռուֆֆինիի գլխավորած պատվիրակության հետ:

«Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցը` ԻԿՐԱՆԵՏ-ը, միջազգային կազմակերպություն է, որը հետազոտություններ է իրականացում ռելատիվիստական աստղաֆիզիկայի, կոսմոլոգիայի, ֆիզիկայի ոլորտներում: Կազմակերպության անդամներն են Հայաստանը, Բրազիլիան, Իտալիան և Վատիկանը, ինչպես նաև ԱՄՆ-ի Արիզոնայի և Ստենֆորդի համալսարաններն ու Իտալիայի Ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնը:

Կարևորելով Հայաստանում ԻԿՐԱՆԵՏ կենտրոնի գործունեությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ մեր երկրում մեծ նշանակություն է տրվում կրթության ու գիտության զարգացմանը: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պետք է համագործակցություն հաստատի աշխարհի առաջատար գիտահետազոտական կենտրոնների, կազմակերպությունների ու համալսարանների հետ:

Հանրապետության նախագահի խոսքով՝ պատահական չէ, որ իր օտարերկրյա այցերի շրջանակում մշտապես հանդիպումներ են տեղի ունենում առաջատար բուհերի, վերլուծական ու գիտահետազոտական կենտրոնների ղեկավարների հետ, ինչի արդյունքում հիմք է դրվում աշխարհի առաջատար կենտրոնների ու Հայաստանի միջև նոր համագործակցության:

Ռեմո Ռուֆֆինին բարձր է գնահատել Հայաստանի հետ փոխգործակցությունը: Նա նշել է, որ ցանկություն ունեն Հայաստանի միջոցով համագործակցության նոր ծրագրեր իրականացնել Կենտրոնական Ասիայի երկրների հետ:

Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման ու համագործակցությունն ապագայում խորացնելու հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում: