Մշակույթի ոլորտում երբևէ ոտքի վրա կայացրած որոշումներ չպետք է ընդունվեն․ կարծիքներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
Բոլորը

Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանի համոզմամբ՝ նույնիսկ 21-րդ դարում՝ գլոբալիզացիոն այս մեծ հեղեղումների ժամանակաշրջանում, մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք մեր հազարամյա մշակութային ժառանգությանը, իսկ այս հարցում անհրաժեշտ է պետական աջակցություն։

Այսօր՝ Մշակույթի միջազգային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ազգագրագետը՝ նշելով, որ պետական մարմինները մշակույթի ոլորտում կուտակված խնդիրներին շատ մեծ ուշադրություն պետք է դարձնեն։

«Սա այն ոլորտն է, որն ունի պաշտպանության անհրաժեշտություն։ Հենց այստեղ է, որ առկա է պետական աջակցության կարիք, ինչը պետք է լինի մեր մշակութային քաղաքականության գերակա խնդիրներից մեկը։ Մշակութային ոլորտում երբևէ ոտքի վրա կայացրած որոշումներն էլ պետք է չընդունվեն․ այս ոլորտը մեզ համար այնքան կարևոր է, որքան պաշտպանությունը»,-ասաց  Սվետլանա Պողոսյանը։

Ասուլիսին մասնակից «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն, «Փարոս» կամերային երգչախմբի համահիմնադիր Արմեն Ալավերդյանն էլ խոսեց հաշմանադամություն ունեցող անձանց համար մշակույթը հասանելի դարձնելու խնդիրների մասին՝ նշելով, որ մեր երկրում մշակութային օջախները հարմարցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին։

«Մատների վրա կարելի է հաշվել այն հաստատությունները, որոնք լիարժեք կամ մասնակի մատչելի են հաշմանդամություն ունեցողների համար: Դրանցից են Էրեբունի, Սարյան թանգարանները, Ցեղասպանության թանգարան ինստիտուտը, Օպերային թատրոնը»,-ասաց  Ալավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։