Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանին. այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության և Կանադայի ԶՈՒ հոգևոր առաջնորդության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կանադական կողմը ներկայացրել է Կանադայի զինված ուժերում կապելանության /գնդերեցության/ ընթացակարգերը` կապելան-բանակ-պետություն համագործակցության …

