Սուպերվարչապետական համակարգը պահպանելը չի կարող հասկացվել ո՛չ մեր, ո՛չ ՀՀ քաղաքացիների, ո՛չ միջազգային հանրության կողմից․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
Բոլորը

Հայաստանում մշտապես ընդդիմության պահանջն է եղել ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը Կառավարության կազմ վերադարձնելը, ինչը, ըստ էության, վերահաստատեց Նիկոլ Փաշինյանը։

Այս մասին ԱԺ պետա-իրավական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Մենք ուսումնասիրել ենք Կառավարության ներկայացրած նախագիծը և եկել այն եզրահանգման, որ այն հիմնված չէ որևէ վերլուծության վրա, ըստ որի, կառավարումն ավելի արդյունավետ կլինի: Այն հիմնված է քաղաքական հայտարարությունների հիման վրա։ ԱԺ ԼՀԿ խմբակցությունը նույնպես գտնում է, որ Կառավարությունը պետք է կրճատվի, սակայն մինչ այդ, կան մի շարք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, իսկ դրանցից ամենակարևորը խորհրդարանական վերահսկողության մակարդակի բարձրացումն է և խոստումների իրացումը»,- ասաց  Մարուքյանը։

Վերջինս նշեց, որ իրենց խմբակցությունն առաջարկություններ է ներկայացրել Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ՝ նախարարությունների թիվը նվազեցնել 14-ի։

Ըստ Մարուքյանի՝ այն փոփոխությունները, որոնք ներկայացնում է Կառավարությունը, շարունակում է պահպանել սուպերվարչապետական համակարգը:

«Իսկ մեր առաջարկած փոփոխությունները նաև սուպերվարչապետական համակարգի կրճատմանն են միտված, իսկ հիմա այդ համակարգը պահպանելը չի կարող հասկացվել ո՛չ մեր, ո՛չ ՀՀ քաղաքացիների, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից»,- ասաց պատգամավորը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան