Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի շտապում կարծիք հայտնել՝ կո՞ղմ, թե՞ դեմ է արտահայտվելու Կառավարության կառուցվածքում հնարավոր փոփոխություններին, և մասնավորապես հետևյալ հարցին՝ ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պիտի լինե՞ն վարչապետի վերահսկողության ներքո, թե՞ ստանան նախարարության կարգավիճակ։ Ճեպազրույցների ժամին խմբակցության պարգամավոր Գևորգ Պետրոսյանն արտահայտեց իր անձնական կարծիքը․ «Ե՛վ ոստիկանությունը, և՛ Ազգային անվտանգության ծառայությունը պետք չի տարանջատել …

