Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումի մասին խոսելիս ստիպված եղավ իր կոստյումը հանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Բոլորը

Ազգային ժողովում Կառավարության կառուցվածքի փոփոխության  հարցի քննարկման ժամանակ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով  քաղաքական մեծամասնությանը՝ նշեց, որ այս նախագծով որևէ արատավոր երևույթ չի փոխվել։

Մարուքյանը պնդեց՝ «Կառավարության այս կառուցվածքի փոփոխությունը գրեթե նույն «Սերժ Սարգսյանի կոստյումն» է:

«Հիմա դուք բերել եք նախագիծ, որով առաջարկում եք անել հետևյալ բանը՝ սա կոստյումն է, այս կոստյումի կոճակները տեսնո՞ւմ եք, այս կոճակներից երկուսը հանում եք, մյուս կողմից էլ երկու կոճակ եք հանում ու ասում եք՝ այս կոստյումը մենք այսպես հագնում ենք, սա լավ կոստյում է»,- ասաց Մարուքյանը՝ հանելով իր կոստյումը։

Մարուքյանը շեշտեց, որ այս կոստյումը, որը կարվել էր «Սերժ Սարգսյանի հագով», չի փոխվել և այդ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ:

«Ասում եք՝ կասկածներ չունենաք: Մենք կասկածներ ոչ թե ունենք, այլ մենք ձեզ ասում ենք՝ ինչո՞ւ վարչապետի խոստումը չեք կատարել այս նախագծով: Իսկ վարչապետն այս ամբիոնից ասել է՝ գտնում եմ, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ, հետևաբար մտնելու են կառավարության կառուցվածք»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյությում։

Աղավնի Սուքիասյն