Հակոբ Արշակյանը՝ միասնական տրանսպորտային համակարգի ներդրման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանում կան բազմաթիվ համայքներ, որտեղ տրանսպորտային լուրջ խնդիրներ կան. դրանք կապված չեն ո՛չ մարզկենտրոնների, ո՛չ Երևանի հետ: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Միասնական տրանսպորտային համակարգի ներդրման արդյունքում փորձելու են լուծել այդ խնդիրը:

«Հիմա ուղևորահոսքի հաշվարկների ճշգրտում է տեղի ունենում, որի արդյունքում մենք կհասկանանք, թե ինչ տիպի տրանսպորտային միջոցներ են անհրաժեշտ, ինչ քանակի, ինչ հաճախությամբ պետք է դրանք երթևեկեն և այս մոդելի մեջ կիրառվեն: Դրանից հետո տեղի կունենան մրցույթներ՝ կենտրոնացված ուղևորացանցի սպասարկման համար, և կգործարկվի նոր ցանցը»,- նշեց Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ մայիսին արդեն կունենանք ուղևորահոսքերի ամբողջական պատկերը, ինչից հետո հնարավոր կլինի անցնել մոդելավորման փուլին:

Նախարարի ներկայացմամբ՝ միասնական տրանսպորտային համակարգը ենթադրում է միասնական տոմսային համակարգի ներդրում, որպեսզի «մարդը մի կետից մյուսը գնալու համար կարողանա հստակ պատկերացնել, թե որտեղ պետք է իջնի, ինչ այլ տրանսպորտ նստի և երբ պետք է հասնի տեղ»:

Իսկ օպերատորների բաշխումը կախված է կոնկրետ ուղղությունների եկամտաբերության աստիճանից, այդ հաշվարկը նույնպես կատարվում է: «Այսինքն՝ ուղևորափոխադրման ինքնարժեքի գնահատում է կատարվում, դա կապվում է սակագնի հետ և հասկանալի է դառնում՝ այս կամ այն ուղղությունը եկամտաբե՞ր է, թե՞ ոչ»,- պարզաբանեց նախարարը:

Ամեն դեպքում, մրցույթ հայտարարելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու մասին խոսելը Հակոբ Արշակյանը վաղ է համարում, քանի որ դեռ հարկավոր է հավաքագրել ամբողջական տվյալներն ու մշակել:

Մանրամասները՝ տեսանյութում: