Կողքիդ նստած անասունն ա ընտանիքս քանդել. սպանված ոստիկանի կինը` «Սասնա ծռերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Սասնա ծռերի» 10 անդամի գործով այսօր դատարանում հարցաքննվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանը՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ։

Նա դատարանին հայտնեց, որ մահանալուց կես ժամ առաջ խոսել է ամուսնու հետ. «էդ խոսելու ընթացքում, ինքը նստել է մեքենայի հետևում, ինքը իր կամքով է նստել մեքենայի հետևում։ Մոտ վեց տարի աշխատել է համակարգում, 2016-ի հոկտեմբերից էլ ես եմ անցել ծառայության, իմ ամուսինն ուներ նպատակներ, զուտ դրա խաթր եմ մտել համակարգ։ Դեպքի մասին իմացել եմ հեռուստատեսությունից, անընդհատ էլ խոսվում ա, էդ թեմավից շատ ա խոսվում։ Մեքենան գնալու ժամանակ ա էդ դեպքը տեղի ունեցել, ընթացքի մեջ ա եղել, որ կրակոցը եղել է»։

Անդրադառնալով սկեսրայրի հայտարարություններին՝ նա նշեց. «Ե՞րբ ա սկսել խոսել Վահրամ Տեփանոսյանը, երբ էս մարդիկ բանտից դուրս եկան։ 3 երեխա է որբացել։ Ընտանիք են քանդել»։

Վերջին արտահայտությանն արձագանքեց խմբի անդամ Սեդրակ Նազարյանը, Թումասյանն էլ ասաց. «Բա ո՞վ ա քանդել, կողքիդ նստած անասունն ա ընտանիք քանդել (նկատի ունի Սմբատ Բարսեղյանին- խմբ)»։

Վահրամ Տեփանոսյանի հայտարարությանը, թե որդու հրամանատարը՝ Գուրգեն Գրիգորյանն իմացել է, որ որդուն սպանելու են, Արփինե Թումասյանն ասաց, որ Գուրգեն Գրիգորյանի հետ ընտանեկան հարաբերություններ են ունեցել, ամուսիններով որոշել են, որ նա իրենց երեխաների քավորը պետք է լինի. «Յուրիի մահանալուց հետո ասել եմ, որ մենք նման որոշում ենք ունեցել, որ դուք պետք է լինեք մեր երեխաների քավորը»։

Նա նաև նշեց, որ սկեսրայրի հետ լավ հարաբերություններ չունի, ինքը երեխաների հետ առանձին է ապրում։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց նրան՝ հնարավո՞ր է ոստիկանությունից իր վրա ճնշում գործադրած լինեն, պատասխանեց. «Իմ վրա չեն կարա ճնշում գործադրեն, ես 3 երեխա եմ պահում»։

Նշենք, որ Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրվում է խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը։

Լիլիթ Շաբոյան