Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Պաշտպանի աշխատակազմի և Սահմանապահ զորքերի միջև համագործակցության անհրաժեշտությունը: Պաշտպանը կարևորել է մարդու իրավունքներին առնչվող հարցերում սերտ համագործակցելու՝ Սահմանապահ զորքերի ղեկավարության հանձնառությունը: Քննարկվել են նաև ՀՀ պետական սահմանը հատող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, …