Արսեն Թորոսյանն այն մասին՝ արդյո՞ք Դավիթ Սանասարյանի հետ փոխհրաձգության մեջ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահեցնում է՝ իրենք որևէ բան չեն արել Պետական վերահսկողական ծառայության դեմ, ընդամենը ցանկացել են բացառել պետական գնումներին որևէ միջամտություն: Նախարարն այս մասին ասաց իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր ցուցմունքի հիման վրա են Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրել և առկա՞ է, արդյոք, իր ու նրա մեջ փոխհրաձգություն:

«Կոնկրետ մեր կողմից կային կասկածներ, որ պետական գնումների վերաբերյալ կա միջամտություն, և մենք դիմել ենք համապատասխան մարմիններին, իրենք էլ կորոշեն՝ կա՞ր միջամտություն և պետական դիրքի չարաշահում, թե՞ ոչ։ Ես դատարանի դեր չեմ պատրաստվում ստանձնել, բայց միշտ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ եթե ինձ հայտնի է մի բան, որը պետք է իրավապահ մարմիններն իմանան, նրանք դա կիմանան։ Հիմա քննությունը ցույց կտա՝ ով էր ճիշտ, ով սխալ»,- ասաց Թորոսյանը։

Հարցին՝ իր և ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի միջև այս թեմայով ֆեյսբուքյան նամակագրություն եղե՞լ է, նախարարը պատասխանեց. «Ես Դավիթ Սանասարյանին ճանաչում եմ 2008 թվականից, և իրար բազմաթիվ նամակներ ունենք գրած, այդ թվում՝ այս թեմայով։ Ես ուրախ եմ, որ Դավիթ Սանասարյանը քննությանը տրամադրել է այդ նամակները»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան