Մեր վարկանիշի հետ ոչինչ չի լինի, որովհետև ես ազնիվ եմ մարդկանց հետ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ՌԲԿ-ին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ժողովրդի կողմից իշխանությանն աջակցությունը չի նվազի: Այս մասին նա ասել է ռուսական ՌԲԿ-ին տված հարցազրույցում: ՌԲԿ-ի տնօրեն Իլյա Դորոնովի հարցին՝ ինչո՞ւ է այդքան վստահ, վարչապետը պատասխանել է. «Վստահ եմ, որովհետև ես ազնիվ եմ մարդկանց հետ: Հայաստանում ոչ ոքի համար ոչ մի տնտեսական կամ քաղաքական սահմանափակում չի լինելու:

Յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իրացնել սեփական տաղանդը»: Ըստ վարչապետի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առանձնահատկություններից էր այն, որ այն պրագմատիզմի նկատմամբ ռոմանտիզմի հաղթանակն էր. «Հայաստանում հիմա ամեն ինչ այնպես է, ինչպես մենք կարծում էինք: Եվ այդպես էլ շարունակվելու է»:

Խոսելով հեղափոխության ընթացքի մասին՝ Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ քաղաքական գործունեությունը սկսել է 2007 թվականին, Ազատության հրապարակից, բայց այն մեկուսացած վայր է համարում:

«Եթե նույնիսկ 20.000 մարդ այստեղ ցույց անի, հարևան փողոցներից կարելի է նույնիսկ չնկատել: Խնդիր էինք դրել դուրս պրծնել այստեղից, և գնացինք Ֆրանսիայի հրապարակ: Մարդկանց մոտ, ինձ մոտ նույնպես, տպավորություն էր, որ բոլոր ընդդիմադիր շարժումները, որ այստեղ են տեղի ունեցել, արդյունքում պարտվել են: Իրականում նախապես մենք զգալի հաջողություններ չունեինք, բայց ամսի 16-ին մեզ մոտ բեկում տեղի ունեցավ, և մենք որոշեցինք, որ այստեղից էլ ենք գնում ենք, և անցանք Հանրապետության հրապարակ: Եվ այնտեղ արդեն հասկանալի էր, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել»,- պատմել է Նիկոլ Փաշինյանը: