Երևանի փողոցներում ապօրինի առևտրի դեմ պայքարի ակտիվ գործողություններին ի պատասխան՝ փողոցում առևտուր ծավալած մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դիմաց: Նրանք պահանջել են ապօրինի առևտրի դեմ պայքար ծավալելիս հաշվի առնել նաև իրենց վաստակի խնդիրը: Քաղաքացիներին ընդունել են քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը և Երևանի ավագանու անդամներ: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ օրինականության պահպանման …