Ի՞նչ է փոխել Արսեն Թորոսյանը առողջապահության ոլորտում

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին՝ ի՞նչ աշխատանքներ են կատարվել 2018 թվականին ու ի՞նչ անելիքներ կան 2019-ին։ Factor.am-ը ներկայացնում է նախարարի ամփոփագիրն ամբողջությամբ։

  1. Բարձրացվել են առաջնային օղակի ավելի քանի 10000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 30%-ի չափով:
  2. Բարձրացվել են պետպատվերի միջոցներից հիվանդանոցային օղակի բուժաշխատողների վարձատրության համամասնությունները։
  3. Վերանայվել է «Stent for Life» ծրագիրը` ոչ դեղապատ ստենտի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։ Իջեցվել են վճարովի ստենտավորման գները ավելի քանի 250000 դրամի չափով։
  4. Փետրվարի 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում բուժման ծրագիրը, որի արդյունքում 100-ից ավել քաղաքացի պետպատվերի շրջանակներում ստացել է անվճար բուժօգնություն:
  5. Հայաստանում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը, որը մեկնարկել է ապրիլի 7-ից: Հեռավոր մարզերից արդեն իսկ տեղափոխվել է 11 հիվանդ:
  6. Չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումը հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից, և այն բացառապես իրականացվում է պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար:
  7. «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով շահառուների ցանկում ընդգրկված շուրջ 230,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։
  8. Ավելացել են ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծախսերը: 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաների, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց ստոմատոլոգիական բուժօգնությունը 2019-ից կազմակերպվում է անվճար՝ նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն: Անվճար բժշկական օգնություն են ստանում նաև ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող բոլոր նպաստառուները:
  9. Ներդրվել է պետպատվերով մատուցվող ծառայությունների մոնիտորինգի առցանց համակարգը։
  10. Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է երեխայի ոսկրածուծի փոխպատվաստում: Ներդրվել է մեծահասակների ոսկրածուծի փոխպատվաստման պետպատվեր։
  11. Մարզերի կադրային ներուժը համալրելու նպատակով` շուրջ 40%-ով աճել է նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերը` 35-ից հասցնելով 50-ի:
  12. Թարմացվել է շտապօգնության ծառայության ողջ ավտոպարկը՝ 200 մեքենաներով։
  13. Շահագործման են հանձնվել Վանաձորի, Սևանի և Արտաշատի նորակառույց բժշկական կենտրոնները, որտեղ տեղադրվել են նաև համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակակից սարքեր: Շուտով կշահագործվի նաև ժամանակակից մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ Գյումրիի բժշկական կենտրոնում: Ընթացքում են Մարտունու և Վայոց ձորի բժշկական կենտրոնների կառուցման աշխատանքները:
  14. 2019 թվականի համար պետական բյուջեով ձեռք է բերվել թվով 14 անվանում հակաուռուցքային դեղեր՝ մանկական քիմիոթերապիայի համար, մնացած 9 անվանումը ձեռք բերելու համար հայտարարվել է մրցույթ։
  15. Վերանայվել են ծննդատների մակարդակները, ինչը հնարավորություն կտա բարելավել մատուցվող ծառայությունների որակը: Էականորեն ավելացվել են ծննդօգնությանը հատկացվող միջոցները:
  16. Պետական պատվերի միջոցները բաշխվել են համահարթեցման սկզբունքով։ Մարզերին ցուցաբերվել է հատուկ մոտեցում։
  17. Մարզերի և Երևան քաղաքի շուրջ 15000 բուժաշխատող իրավունք է ստացել օգտվելու սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունը:
  18. Լրամշակվել է առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, ըստ որի՝ բուժաշխատողները, մատնահարդարները, ոտնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետները վիրուսային հեպատիտ Բ-ից բացի կհետազոտվեն նաև հեպատիտ Ց-ի նկատմամբ:
  19. Ներդրվել է բուժօգնության դեպքերի անհատական վարման համակարգ. քաղաքացու` հիվանդանոց դիմելու պահից սկսած դեպքը կլինի բժիշկ-փորձագետի հսկողության ներքո` մինչև բուժման ավարտը:
  20. Սկսվել է համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակումը:
  21. Շտապօգնության ծառայության աշխատանքները բարելավելու և կանչերը հասցեական կազմակերպելու նպատակով մշակվել է բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքների մահճակալների մասին տեղեկատվության առցանց հասանելիության համակարգ։
  22. Դեղերի օրենքից բխող 8 իրավական ակտ է ընդունվել, որոնց միջոցով կարգավորվում են դեղերի ներմուծման և արտահանման, գրանցման, կլինիկական հետազոտությունների, հետ կանչի և շրջանառության դադարեցման, պատշաճ արտադրական գործունեության և այլ մեխանիզմները:
  23. Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով մշակվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, ալկոհոլի գովազդի սահմանափակման, ինչպես նաև առողջ սնուցմանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունները։
  24. Վերսկսվել է բժիշկների ժամանակավոր ուղեգրման ծրագիրը և մարզերից ներկայացված հրատապ կադրային պահանջարկի դեպքում՝ Երևանից կարճ ժամանակահատվածով համապատասխան բժիշկ մասնագետներ կգործուղվեն մարզեր:
  25. Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել էլեկտրոնային առողջապահության համար գնված հայկական արտադրության թվով 2420 դյուրակիր համակարգիչներ, որոնք բաշխվելու են բուժհաստատություններին։ Դրանք թույլ կտան հեշտացնել պացիենտների տվյալների մուտքագրումը համակարգ։

    26. Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում, որի շնորհիվ փրկվել է 56-ամյա կնոջ կյանք:
  26. Մեկնարկել է դեղերի կողմնակի ազդեցությունների հաղորդման բջջային հեռախոսի հավելվածը: Դեղազգոնության համակարգում անկյունաքարային գործունեությունը դեղերի կողմնակի ազդեցությունների հավաքագրումն է: Տվյալներն օգնում են բացահայտել դեղերի անվտանգությանը վերաբերող խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ նպաստելով հանրային առողջության պահպանմանը և դեղաբուժության շրջանակներում պացիենտի անվտանգության ապահովմանը:
  27. 2019 թվականի փետրվարից երկիրն անցել է կենդանի բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութից ինակտիվացված պատվաստումների փուլային փոխարինմանը՝ վեցավալենտ պատվաստումների մեկ դեղաչափի ներդրմամբ: Վերջինս կնպաստի պոլիոմիելիտի արմատական վերացման ռազմավարության պահանջների իրականացմանը, այն է` մինչև 2020 թվականն ապահովել պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութի փուլային փոխարինումը պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով: