ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց 2018 թ. ապրիլյան հավաքների մասնակցի վերաքննիչ բողոքը

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2018 թ. ապրիլյան հավաքների մասնակցի վերաքննիչ բողոքը:

«2018թ․ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած բազմամարդ հավաքների ընթացքում ոստիկանությունը Երևան քաղաքի տարբեր փողոցներից հավաքների մասնակիցներին բռնության ենթարկելով տեղափոխել է ՀՀ ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Նշված դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնք հետագայում միավորվել են մեկ քրեական գործում և 104 անձ ճանաչվել է տուժող։ Տուժող է ճանաչվել նաև Գագիկ Բունիաթյանը՝ հաստատված համարելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից նրա նկատմամբ կիրառվել է բռնություն։ 2018 թվականի նոյեմբերի 16-ին քննիչը որոշում է կայացրել կասեցնել գործով վարույթը՝ մեղադրյալի անհայտ լինելու հիմքով։ Տուժողի ներկայացուցիչը կայացված որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազություն և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն վարույթ իրականացնող մարմնին ներկայացված բողոքները մերժվել են:

Իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 10-ին բավարարեց վերաքննիչ բողոքը՝ պարտավորեցնելով վարույթ իրականացնող մարմնին վերականգնել անձի խախտված իրավունքները։ Տվյալ գործով Գագիկ Բունիաթյանի շահերը ներկայացնում է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե»-ի փաստաբան  Ռոբերտ Ռևազյանը»,- ասված է հաղորդագրությունում: