Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի անդամներին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ խատակազմից տեղեկացնում են, որ «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի Հայերի միության» (ՌՀՄ) և «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի (Фонд памяти полководцев победы)  պատվիրակությունների անդամներին` հիմնադրամի ղեկավար Նատալյա Կոնյեվայի  (Խորհրդային միության մարշալ Ի. Ս. Կոնյեվի դուստրը) գլխավորությամբ:

«Պատվիրակության կազմում են եղել զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի դուստրը` Լարիսա Բաբաջանյանը և թոռնուհին Մարկոս Յուլյա Միխայլովնան, Խորհրդային միության մարշալ և Լեհաստանի մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկու դուստրը` Նատաշա Ռոկոսովսկայան և ամուսինը` Ալեքսանդր Ուրբանը, Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռները`Կարինա Նաջարովան և Իվան Բաղրամյանը և ծոռը` Անդրեյ Զայցևը,  Խորհրդային միության մարշալ Լեոնիդ Գովորովի թոռը` Ալեքսեյ Գովորովը տիկնոջ Նատալյա Գովորովայի հետ, Խորհրդային միության մարշալ Վասիլի Սոկոլովսկու թոռնուհին Նատալյա Սոկոլովսկայան ամուսնու` Միխայիլ Սինյուկովի հետ, Խորհրդային միության մարշալ Վասիլի Չույկովի թոռը Նիկոլայ Չույկովը, Խորհրդային միության մարշալ Սեմյոն Բուդյոննիի թոռը` Ալեքսեյ Բուդյոննին, զրահատանկային զորքերի մարշալ Օլեգ Լոսիկի թոռնուհին` Իրինա Լազարևան, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը, ՌՀՄ առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, ՌՀՄ ներկայացուցիչներ Արայիկ Թաթոյանն ու Ռազմիկ Գևորգյանը:

Ողջունելով հյուրերին, Աննա Հակոբյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել և շփվել հերոսական ուղի անցած զինվորականների ժառանգների հետ: «Ինչպես դուք, այնպես էլ ես հպարտանում եմ այն սխրանքներով, որ կատարել են Ձեր հայրերն ու պապերը իրենց երկրի պաշտպանության համար»,- ասել է Աննա Հակոբյանը:

Թեյի սեղանի շուրջ ներկաներից շատերը պատմել են Հայաստանի ու հայերի հետ շփումների մասին իրենց հիշողություններից ու տպավորություններից:

Երբ Նիկոլայ Չույկովը ընկերներին ասել է, որ գալիս է Հայաստան և հանդիպելու է Աննա Հակոբյանին, ծանոթներից մեկի որդին` Լևոնը խնդրել է նամակ փոխանցել վարչապետ Փաշինյանին: Նամակում Լևոնը գրում է, որ երբ մեծանա անպայման վերադառնալու է և ապրի Հայաստանում:

Մարշալ Բաբաջանյանի դուստրն էլ Լարիսա Բաբաջանյանը շեշտել է, որ իրենց հայրը ծառայելով Խորհրդային միությանը` միշտ հավատարիմ է մնացել իր պատմական հայրենիքին` Հայաստանին և այդ սերը փոխանցվել է նաև իրեն ու իր զավակներին: Լարիսա Բաբաջանյանը Աննա Հակոբյանին է հանձնել Մարշալ Բաբաջանյան հոբելյանական հուշամեդալը: Ներկաները Աննա Հակոբյանին են նվիրել իրենց հայրերի ու պապերի մասին պատմող «Имена победы. Полководцы и военачальники ВОВ 1941-1945» խորագրով մատենաշարի հատորները:

«Ռուսաստանի հայերի միությունը» և «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամը, որը միավորում է Հաղթանակի զորավարների հետնորդներին, մայիսի 12-14-ին Հայաստանում կանցկացնեն «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողով: Համաժողովի շրջանակում, մայիսի13-ին «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնում կկայանա Հայաստանում և Արցախում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետարանների մեծարման արարողությունը»,- ասված է հաղորդագրությունում: