Մենք չպետք է փող բաժանենք, հիմա բաժանում ենք, դժբախտաբար․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ես չեմ բացառում, որ Առողջապահության նախարարությունում կա կառուպցիա, սակայն դա բնութագրում եմ հետևյալ կերպ․ եթե խոսում ենք բուժհաստատությունների ապօրինի եկամուտների մասին, ապա ես դա համարում եմ ոչ թե կոռուպցիա, այլ ապօրինի եկամուտ, իսկ եթե խոսում ենք պետական ապարատում կոռուպցիայի մասին, ապա մենք անում ենք ամեն ինչ, որ դա չլինի»,- այս մասին այսօր իր 100-օրյա գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք իր ենթակայության տակ գտնվող ոլորտից կոռուպցիան բացառելը ստացվել է։

«Մենք չպետք է փող բաժանենք, հիմա բաժանում ենք, դժբախտաբար։ Ապահովագրության ներդրման շնորհիվ, երբ կլինի հետվճարային համակարգ, մարդու գործոնը մաքսիմալ նվազ կլինի, հետևաբար ռիսկերն էլ նվազ կլինեն։ Հիմա կոռուպցիայի դեմ պայքարում ենք երկու ուղղությամբ՝ կանխարգելում և համակարգերի ներդրման միջոցով պատժում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելմանն էր միտված, որ 2019 թվականին պետպատվերի հիմքում դրվեց համահարթեցման սկզբունքը։

Ըստ նախարարի՝ այդ համահարթեցումը որոշ ԲԿ-ներում առաջացրեց դժգոհություններ, սակայն այդ համահարթեցմամբ իրենք կարողացել են կանխել անհիմն պետպատվերի համար շատ գումար ստանալու դեպքերը։

«Օրինակ՝ նույն «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անհիմն շատ փող էր ստացել, դրա համար էլ դժգոհ էր այդ համահարթեցման սկզբունքից»,- ասաց Թորոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան